Իրանը պատերազմ չի ցանկանում, բայց չի էլ վախենում դրանից․ ԱԳՆ

Լուրեր

07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Նա ասել է, որ Թեհրանը չի վախենում պատերազմից, բայց չի էլ ձգտում դրան։

Ըստ իրանցի պաշտոնյայի՝ Թեհրանն իրացրել է օրինական պաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի, իսկ հարձակման թիրախը եղել են «բացառապես ռազմական բազաները»։ Նա նախազգուշացրել է «ցանկացած երրորդ կողմին»՝ չմիջամտել հակամարտությանը։

«Գործողությունն ավարտված է, բայց եթե սիոնիստական ռեժիմը փորձի հակահարված տալ, մեր պատասխանն ավելի խիստ կլինի։ Իրանը չի ձգտում սրելու լարվածությունը և պատերազմը, թեև չի վախենում պատերազմից»,- նշել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ըստ որոշ աղբյուրների էլ՝ մինչև 400 հրթիռ։ Թիրախները ներառել են իսրայելական ռազմաօդային ուժերի երկու բազա և «Մոսադի» շտաբը: Ըստ իսրայելական կողմի՝ վերջինը չի տուժել։ Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ի և ֆրանսիացի զինվորականներն աջակցել են Իսրայելին հարձակումը հետ մղելու հարցում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի