Իշխանություններին կոչ եմ անում ստորագրահավաքը չկապել արտաքին քաղաքական գործընթացների հետ․ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իշխանությունների այս կրավորական մոտեցումը՝ երբ հստակ «չէ» չի ասվում, մի կողմից լավ է։ Մենք հասկանում ենք, որ նրանք պահպանում են այդ հնարավորությունը, որ անհրաժեշտության դեպքում նաև այս օրինագիծն  ընդունեն ԱԺ-ում։ Մեր տպավորությամբ՝ հիմա իշխանությունները սպասում են ինչ-որ իրադարձությունների, խոսքը Վրաստանում, ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների մասին է »,- այս մասին Եվրաքվեի ստորագրահավաքի առաջին 15 օրերի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Եվրաքվեի ստորագրահավաքի շտաբի մամուլի հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ սպասելիքներ ունեն ՔՊ-ից, երբ ԵՄ-ի հանրաքվեի ստորագրահավաքի վերաբերյալ իշխող ուժում դիրքորոշումները տարբեր են։

Հովսեփ Խուրշուդյանն իշխանություններին կոչ արեց ստորագրահավաքը չկապել արտաքին քաղաքական գործընթացների հետ։

Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կարծիքով՝ պետք է մի քիչ զուսպ լինել ԵՄ-ի հետ ակնկալիքների առումով։ 

«Պատմականորեն ԵՄ-ին անդամակցելու գործընթացում հանրաքվեն ամենավերջին քայլն է, ոչ թե առաջին, որովհետև հնարավոր է հանրաքվե անես և հետո պարզվի, որ Եվրամիությունում քեզ ոչ-ոք չի սպասում»,- ասել էր  նա։

Մանրամասները՝ տեսանյութում։