Խաղաղություն չի կարող լինել, որը հիմնված է անարդարության վրա․ Նուբար Աֆեյան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Խաղաղություն չի կարող լինել, որը հիմնված է անարդարության վրա։ Այս մասին այսօր ասուլիսում ասաց «Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, գործարար Նուբար Աֆեյանը։

«Այժմ աշխարհը շեղված վիճակի մեջ է և ցինիկ է դարձել։ Մի կողմից ասում են, որ արդարությունը կարևոր է, մյուս կողմից ասում են, որ եթե կարող ենք խաղաղություն ստեղծել, արդարությունը՝ ոչինչ։ Սա երևակայական մի տեսլական է, քանի որ հնարավոր չէ խաղաղություն ունենալ, որը հիմնված է անարդարության վրա և աշխարհում նման խաղաղություն չի եղել։ Եղել է մի քանի րոպե, մի քանի օր, բայց չի գոյատևել։ Դա շատ պարզ է, նույնիսկ ամերիկացիները, եվրոպացիները լավ գիտեն և ասում են, որ խաղաղություն չի լինելու, եթե արդարության խնդիրը չհաստատվի։ Հուսով եմ, որ խաղաղության պայմանագիր կարող ենք ստեղծել, բայց նաև վստահ եմ, որ Կառավարությունը, ինչպես ինձ մի քանի անգամ ասել են, աշխատում են, որ մեր բանտարկյալները ազատվեն և այդ հարցն առաջ են բերում տարբեր հանդիպումներում»,- նշեց Աֆեյանը՝ պատասխանելով Ադրբեջանի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ հարցին։

Նրա խոսքով՝ Վարդանյանի մասին ունեցած տեղեկությունները նրա ընտանիքից ստացվածն է, քանի որ Վարդանյանը միայն ընտանիքի հետ է սահմանափակ կերպով շփվում։

«Մենք բավականին ջանքեր ենք գործադրում, որ օգնենք իրեն, իրավաբանների, տարբեր միջազգային ընկերությունների հետ աշխատում ենք, որ հաջողվի»,- նշեց Աֆեյանը։