Ֆրանսիացի զինվորականներն Իսրայելին օգնել են հետ մղել Իրանի հարձակումը

Լուրեր

08.10.2026 | 11:04
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Ֆրանսիական զորքերը հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը մասնակցել են Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումը հետ մղելուն, հայտարարել է Ելիսեյան պալատը։ Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը ցանկանում է «գործել ի շահ Լիբանանի» և մոտ ապագայում կազմակերպել համաժողով՝ ի պաշտպանություն Լիբանանի ժողովրդի։

«Հավատարիմ լինելով Իսրայելի անվտանգությանը՝ Ֆրանսիան մոբիլիզացրել է իր ռազմական ռեսուրսները Մերձավոր Արևելքում՝ Իրանի սպառնալիքին դիմակայելու համար»,- հայտարարել են Ֆրանսիայի նախագահի գրասենյակից։

Մակրոնը կոչ է արել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանը՝ «դադարեցնել ահաբեկչական գործողությունները» Իսրայելի և նրա քաղաքացիների դեմ։ Միաժամանակ, նա Իսրայելից պահանջել է որքան հնարավոր է շուտ դադարեցնել ռազմական գործողությունը։ Ֆրանսիայի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կվերականգնվի՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին Իսրայելը, «Հըզբոլլահ»-ի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին, հայտարարեց Լիբանանի տարածքում «Հյուսիսի նետեր» կոչվող հարձակողական գործողության մեկնարկի մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի