Իրանը հայտարարել է իսրայելական ռազմաօդային ուժերի երկու բազաներին և «Մոսադ»-ի շտաբին հարվածներ հասցնելու մասին

Լուրեր

09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
Բոլորը

Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Իսրայելի վրա հրթիռային հարձակումը «պատասխանն էր սիոնիստների բազմաթիվ հանցագործություններին»։ Ըստ նրա՝ հարձակման թիրախ են դարձել իսրայելական ռազմաօդային ուժերի երկու բազաներ, ինչպես նաև իսրայելական հետախուզական «Մոսադ» ծառայության շտաբը, փոխանցում է Tasnim-ը։

Բաղերին ասել է, որ Իրանը «զսպվածություն դրսևորեց» հուլիսին իսրայելական բանակի հարձակումից հետո, սակայն «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանությունից հետո նրա «համբերությունը հատեց»: Նրա խոսքով՝ «վիճակը դարձել է անտանելի»։

Հարվածները ներառել են «Մոսադ»-ի շտաբը, որը Բաղերին նկարագրել է որպես ահաբեկչության կենտրոն, «Նևաթիմ» ավիաբազան, որտեղ տեղակայված են F-35 կործանիչները, և «Հացերիմ» բազան, որը, իբր, օգտագործվել է Նասրալլայի սպանությունը կազմակերպելու համար: Իսրայելը հայտնել է, որ «Մոսադ»-ի շտաբը չի տուժել, հայտնում է Axios-ը։

Նախօրեին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Իրանը շուրջ 180 հրթիռ է արձակել հրեական պետության ուղղությամբ, որոնցից շատերը որսացել են։ Այդուհանդերձ, սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են հրթիռներն ընկնում երկրի տարբեր հատվածներում։ Իսրայելի տարածքի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել՝ անօրինական ներգաղթյալ Գազայի հատվածից։ Շտապօգնության ծառայությունը հայտնել է մի քանի անձանց բեկորային վնասվածքներ ստանալու մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի