Բաքվի ներկայացուցիչը հայտարարել է, թե մի շարք ուժային կենտրոններ զինում են Հայաստանին՝ մղելով ռևանշի

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար, Գերիների, անհետ կորածների, պատանդների հարցերով պետական ​​հանձնաժողովի նախագահ Ալի Նագիևը «Անհետ կորածների խնդրի լուծում. աջակցում ենք ճշմարտությունն իմանալու ընտանիքների իրավունքին» համաժողովին ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, թե հետպատերազմյան շրջանում «Ադրբեջանը հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության, բարիդրացիության սկզբունքներով համակեցության, տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման օգտին»։

Նա նաև ասել է, թե մի շարք համաշխարհային ուժային կենտրոններ, իբր, «ներկայում շահագրգռված են տարածաշրջանում լարվածության սրմամբ, այդ թվում՝ ռևանշիզմի և անջատողականության հրահրմամբ, զինում են Հայաստանին և բացահայտ աջակցում»։

«Նման ուժերը, կարծես, չեն մտածում այս տարածաշրջանում զինված հակամարտությունների հետևանքով զոհված, փախստական դարձած, ներքին տեղահանված և անհետ կորած հարյուր հազարավոր մարդկանց վիճակի մասին»,- ասել է Նագիևը։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, թե Բաքուն, միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան, ձգտում է բոլոր պետությունների հետ փոխշահավետ համագործակցության սոցիալ-տնտեսական, քաղաքական, հումանիտար և այլ ոլորտներում։

«Նույն սկզբունքների հիման վրա Ադրբեջանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Դրա համար պաշտոնական Երևանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրությունում և այլ օրենսդրական ակտերում, որոնք Ադրբեջանի նկատմամբ նախատեսում են տարածքային պահանջներ։ Խաղաղության պայմանագիրը պետք է ամբողջությամբ բացառի տարածքային պահանջների կրկնակի ներկայացումը»,- հայտարարել է Նագիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի