ԱՄՆ-ում տեղի է ունեցել Հարիսի և Թրամփի առաջադրած փոխնախագահի թեկնածուների բանավեճը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ-ում տեղի է ունեցել փոխնախագահի թեկնածուների՝ Մինեսոտայի դեմոկրատ նահանգապետ Թիմ Ուոլցի և Օհայոյից հանրապետական սենատոր Ջեյ Դի Վենսի հեռուստաբանավեճը, գրում է Current time-ը։

Ըստ փորձագետների՝ սա, այն, ամենայն հավանականությամբ, նախընտրական քարոզարշավի վերջին կարևոր իրադարձությունն էր և վերջին հնարավորությունը երկու կուսակցությունների ներկայացուցիչների համար՝ խոսելու բազմամիլիոն հեռուստալսարանի առջև։

Բանավեճը տևել է ավելի քան մեկուկես ժամ, փոխնախագահի թեկնածուները շոշափել են տարբեր թեմաներ՝ հակամարտությունը Մերձավոր Արևելքում, անօրինական միգրացիան, գլոբալ տաքացումը, բնակարանների դեֆիցիտը, զենքի տիրապետումը, գնաճը, կանանց վերարտադրողական իրավունքները, դեղորայքի բարձր արժեքը, ԱՄՆ-ում ժողովրդավարության սպառնալիքները և այլն։

Ուկրաինա ռուսական ներխուժման թեման չի բարձրացվել։ Բանավեճի ընթացքում հնչած առաջին հարցը եղել է՝ արդյո՞ք թեկնածուները պաշտպանում են Իսրայելի կողմից Իրանին կանխարգելիչ հարվածներ հասցնելու գաղափարը: Բանավեճի երկու մասնակիցներն էլ խուսափել են պատասխանել այս հարցին։

Թեկնածուները բանավեճի ընթացքում մշտապես վերադարձել են այն թեզերին, որոնք, հարցումների համաձայն, իրենց բերում են ամենաշատ միավորներն ընտրողների շրջանում։ Մասնավորապես, Ջեյ Դի Վենսը երկրում խնդիրների մեծ մասի մեղքը բարդել է անօրինական միգրատների վրա, ըստ նրա՝ միլիոնավոր մարդիկ անվերահսկելի կերպով հատել են ԱՄՆ սահմանը, մինչդեռ Քամալա Հարիսը Բայդենի վարչակազմում պատասխանատու է սահմանների անվտանգության համար։

Թիմ Ուոլզն էլ դատապարտել է Դոնալդ Թրամփին և հանրապետականներին՝ կանանց աբորտի իրավունքը խլելու փորձի համար։

Միաժամանակ, Վենսը խուսափել է ուղղակիորեն պատասխանել Թիմ Ուոլզի հարցին՝ արդյո՞ք Դոնալդ Թրամփը պարտվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում, ասելով, որ նայում է ապագային: Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում գրաքննությունը և պաշտոնական քաղաքականության հետ չհամաձայնողների ձայնը խլացնելու փորձերն ամենամեծ վտանգն են ներկայացնում ամերիկյան ժողովրդավարության համար։

«Սա սպանիչ հրաժարում է պատասխանից»,- ասել է փոխնախագահի դեմոկրատ թեկնածուն։

Բանավեճին առաջին արձագանքը զուսպ է։ Մեկնաբանները հիմնականում համաձայն են, որ հանրապետական ​​թեկնածուն տեսախցիկների առջև ավելի վստահ տեսք է ունեցել, քան իր մրցակիցը։ «Campaign for Progressive Change» խմբի ղեկավար Ադամ Գրինը The New York Times-ին ասել է, որ Վենսը «հանգիստ էր և կարգապահ»: Սա, նրա խոսքով, հիշեցում է դեմոկրատներին, որ Թրամփը կարող է հաղթել:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ փոխնախագահների թեկնածուների միջև բանավեճերը, որպես կանոն, չեն ազդում նախագահական ընտրությունների ելքի վրա։ Մասնակիցների հիմնական նպատակն է չվնասել իրենց նախագահի թեկնածուին։ Դիտորդների կարծիքով՝ Թիմ Ուոլզը կատարել է այդ առաջադրանքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի