Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետները Վաշինգտոնում մեղադրվում են մարդկանց թրաֆիքինգի և խարդախության մեջ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան երկրորդ բարձրաստիճան դիվանագետը կնոջ հետ, որը նույնպես դիվանագետ է, մեղադրվել է մարդկանց թրաֆիքինգի, խարդախության, անհիմն հարստացման, ԱՄՆ աշխատանքային և աշխատավարձի օրենքների խախտման մեջ, գրում է Turkish Minute-ը։

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան նախկին ղեկավարի տեղակալ Հյուսնու Սինան Էրթայն ու նրա կինը՝ դիվանագիտական ​​խորհրդական Անիլ Օզգե Էրթայը, մեղադրվում են Ֆիլիպիններից Շերոն Թոմաս Ագդիպային ԱՄՆ-ում թրաֆիքինգի ենթարկելու մեջ։ Նա պնդում է, որ իրեն հարկադիր աշխատանքի են ուղարկել։ Բողոքում, որը նա ներկայացրել է մայիսի 5-ին ԱՄՆ Կոլումբիայի շրջանային դատարան, զույգին մեղադրում է իր օրինական աշխատավարձը չվճարելու, հիմնական կարիքներից զրկելու և իրեն վերահսկելու համար արտաքսումով սպառնալու մեջ:

Ըստ մեղադրանքների՝ Էրթայը խոստացել է Ագդիպային դայակի աշխատանք՝ պատշաճ վարձատրությամբ և առանձնասենյակ իրենց Վաշինգտոնի տանը, որը գտնվում է Embassy Park Drive NW-ում։ Ագդիպայի փաստաբաններն ասում են, որ նա Վաշինգտոն է ժամանել 2020 թվականի փետրվարին՝ ակնկալելով աշխատանքային պայմանագրում նշված պայմանները՝ շաբաթական 35-ժամյա աշխատանք, մեկ ժամը՝ 14 դոլար վճարով: Սակայն իրականությունը բոլորովին այլ է ստացվել։

Ագդիպան, սակայն, ստիպված է եղել աշխատել շաբաթական ավելի քան 80 ժամ, ընդ որում, նրա պարտականությունները երեխաների խնամքից դուրս են եղել՝ մաքրություն, խոհարարություն, նույնիսկ այգեգործություն: Նա նաև երբեք արտաժամյա փոխհատուցում չի ստացել:

Բողոքում ասվում է, որ չնայած Ագդիպային վճարել են իր հիմնական աշխատավարձը բջջային դրամական փոխանցումների միջոցով, Էրթայները պարբերաբար ստիպել են նրան գումարներ հանել իր հաշվից և վերադարձնել իրենց: Օրինակ՝ 2020 թվականի հունիսին սկզբում վճարել են 1960 դոլար մեկ ամսվա համար, իսկ հետո ստիպել են վերադարձնել 1350 դոլարը՝ թողնելով նրան ընդամենը 610 դոլար: 15 ամսվա ընթացքում, Ագդիպայի պնդմամբ, իրենից պահանջել են վերադարձնել աշխատավարձի մոտավորապես մեկ երրորդը՝ ընդհանուր շուրջ 9,450 դոլար: Նրա փաստաբանները պնդում են, որ նա ենթարկվել է արժանապատվության նվաստացման, զրկվել է կանոնավոր սննդից, չի կարողացել շփվել այլ դայակների հետ:

Հայցում նաև ասվում է, որ թուրք դիվանագետները միջամտել են, երբ ԱՄՆ Պետքարտուղարության Արտաքին առաքելությունների դեպարտամենտը (OFM) սովորական վերանայում է անցկացրել՝ համոզվելու համար, որ դայակի հետ վերաբերվում են պայմանագրին համապատասխան: Էրթայները, իբր, հրահանգել են ստել OFM-ի պաշտոնյաներին իր աշխատանքային պայմանների մասին՝ ստիպելով պնդել, որ իրեն վճարվում է համաձայնեցված աշխատավարձը:

Իրավիճակը սրվել է 2021 թվականի մայիսի 5-ին, երբ Ագդիպան փախել է Էրթայների տնից։ Նա ապաստան է գտել նույն թաղամասում գտնվող ֆիլիպինցի ընկերոջ մոտ։ Այնուհետև Վաշինգտոնում Ֆիլիպինների դեսպանատան աշխատանքային կցորդը միջամտել է և նրան ուղղորդել դեպի իրավաբանական ծառայություններ, որոնք օգնել են ապահով վայր գտնել և հայց ներկայացնել:

Թեև ԱՄՆ կառավարությունը ծանուցվել է, երբ Ագդիպան ցուցմունք է տվել չարաշահումների և հարկադիր աշխատանքի մասին, թուրք դիվանագետների դեմ քրեական գործ չի հարուցվել։ Սակայն հայցում նշվում են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ դաշնային թրաֆիքինգի և բռնության պաշտպանության վերալիազորման ակտը (TVPRA), արդար աշխատանքի ստանդարտների մասին օրենքը (FLSA), նվազագույն աշխատավարձի վերանայման ակտը և աշխատավարձի վճարման ու հավաքագրման մասին օրենքը:

Այս գործի ապագան մնում է անորոշ, հատկապես այն բանից հետո, երբ Էրթայները վերադարձել են Անկարա՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում ղեկավար պաշտոններ ստանալով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի