Ճապոնիան նոր վարչապետ ունի

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ճապոնիայի խորհրդարանն իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սիգերու Իսիբային հաստատել է երկրի նոր վարչապետի պաշտոնում, հայտնում է VOA-ն։

Իսիբայի նախորդը՝ կուսակցության նախագահ և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Քիշիդան, հրաժարական է տվել սկանդալների, այդ թվում՝ կոռուպցիայի պատճառով։ Նա երկու պաշտոններում էլ ծառայել է շուրջ երեք տարի, որի ընթացքում երկրում նրա վարկանիշը 50%-ից նվազել է 16%-ի։ Դրան զուգահեռ, նվազել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության վարկանիշը, որն իշխում է Ճապոնիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրեթե անընդհատ։

Իսիբան խոստացել է շարունակել Քիշիդայի քաղաքականությունը՝ պայքարել գնանկման դեմ, առաջ քաշել բարձր աշխատավարձերի հարցը, հակազդել ծնելիության անկմանը, կանգնեցնել բնակչության թվի նվազումը և Ճապոնիան դարձնել ավելի դիմացկուն բնական աղետների նկատմամբ:

Ավելի վաղ նա նաև առաջարկել էր ստեղծել ՆԱՏՕ-ի ասիական տարբերակը և ավելի շատ քննարկել տարածաշրջանային գործընկերների ու ԱՄՆ-ի հետ ամերիկյան միջուկային ներուժի օգտագործման հարցը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի