Բայդենը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ նախքան պաշտոնից հեռանալը․ FT

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է առաջ մղել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի հայտը՝ նախքան 2025 թվականի հունվարին պաշտոնից հեռանալը, գրում է Financial Times (FT) պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրին, որը տեղեկացված է Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վաշինգտոնյան բանակցություններին։

FT-ն պարզաբանում է, որ Ջո Բայդենի՝ որպես ԱՄՆ նախագահի վերջին այցը Եվրոպա կարող է լինել կոնտակտային խմբի երկրների առաջնորդների հանդիպումը Ուկրաինայի հարցով, որը նախատեսված է հոկտեմբերի 12-ին։ Այնուամենայնիվ, ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում, կարծում է, որ ՆԱՏՕ-ին լիարժեք անդամակցության հարցով բավարար լուծում չի լինի։

«Եթե նույնիսկ ՆԱՏՕ-ի հրավեր ստանանք, դա ոչինչ չի նշանակի։ Դա քաղաքական որոշում է»,- վստահ է նա։

2022 թվականի սեպտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության հայտ է ներկայացրել։ 2024 թվականի հունվարին Foreign Policy-ն գրել էր, որ ԱՄՆ-ի և Գերմանիայի իշխանությունները ցանկանում են հետաձգել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հրավերը։ Մայիսին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստովանել էր, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին առաջիկա 30 տարում։

Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Զելենսկին ԱՄՆ իշխանություններին ներկայացրել է իր «հաղթական ծրագիրը», որի ամբողջական բովանդակությունը դեռևս հայտնի չէ։ Ըստ ԶԼՄ-ների՝ այն ներառում է մի քանի կետեր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցություն կամ նրան անվտանգության երաշխիքների տրամադրում, ինչպես դաշինքի անդամներին:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի