Էրդողանի համար ամենամեծ մղձավանջը քվեատուփն է․ նա համառորեն խուսափում է արտահերթ ընտրություններից․ անդրադարձ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայում միլիոնավոր մարդիկ չեն կարողանում բավարարել նույնիսկ ամենատարրական կարիքները՝ աճող աղքատության և ֆինանսական դժվարությունների պատճառով: Տնտեսական ճգնաժամի բեռը, որն օրեցօր ավելի է ծանրանում, դրվել է աղքատների վրա: Այս մասին ասվում է թուրքական Birgun-ի անդրադարձում։

Նշվում է, որ ամբողջ երկրում փողոցներ դուրս եկած արդյունաբերողների, գործարանների առջև իրենց իրավունքների համար պայքարող աշխատողների և տասնյակ հազարավոր մարդկանց համար պետք է անհապաղ քվեատուփ տեղադրվի։ Ընդդիմադիր կուսակցությունները նույնպես բազմիցս հանդես են եկել արտահերթ ընտրությունների կոչով՝ ասելով, որ «եթե ապրուստի միջոց չկա, կան ընտրություններ»։ Ըստ լրատվամիջոցի՝ «երկիրը կրակի տված իշխանությունը համառորեն խուսափում է արտահերթ ընտրություններից»։

Էրդողանը, որը տնտեսական ու քաղաքական հարցերի վերաբերյալ  ելույթ է ունեցել «Ներդրումային խորհրդատվական խորհրդի նիստում», կրկին փակել է արտահերթ ընտրությունների թեման։

«Թուրքիան առանց ընտրությունների 3,5 տարի ունի։ Մենք կարող ենք հասնել մեր նպատակներին այս 3,5 տարիների ընթացքում»,- ասել է նա՝ հավելելով, որ բարեփոխումների նոր փաթեթներ են գործի դնելու՝ պնդելով, որ Թուրքիան դարձել է միջազգային ուղղակի ներդրումների առաջատար ուղղություններից մեկը։

Էրդողանն ասել է, որ ճանապարհային քարտեզ են սահմանել տնտեսության համար այնպիսի փաստաթղթերի միջոցով, ինչպիսիք են Զարգացման 12-րդ ծրագիրը, Միջնաժամկետ ծրագիրը (ՄՏԾ) և Միջազգային ուղղակի ներդրումների ռազմավարությունը։

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների մասին քննարկումներին՝ Թուրքիայի նախագահը պնդել է, որ արտահերթ ընտրությունների բանավեճերը բերվել են ընդդիմության ներքին հակասությունները կոծկելու համար։

«Ընդդիմության արտահերթ ընտրությունների քննարկումները, որոնք արվում են ներքին հակասությունները կոծկելու համար, անօգուտ ենք համարում։ Առանց ընտրությունների Թուրքիային արժեքավոր 3,5 տարի է սպասվում։ Մենք հավատարիմ ենք մայիսի 14-28-ի ընտրություններում ժողովրդի կողմից մեզ տրված լիազորություններն առավելագույնս արդյունավետ օգտագործելուն»,- նշել է Թուրքիայի  նախագահը։

Մյուս կողմից, Էրդողանի կոալիցիոն գործընկեր MHP-ի առաջնորդ Դևլեթ Բահչելին կոշտ է արձագանքել ընտրությունների կոչերին՝ այդ պահանջը որակելով որպես «բանականության խավարում»։ Բահչելին  հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների դիսկուրսը հեռու է իրականությունից։

«Արտահերթ ընտրություններ հայտարարելը հիմար գաղափար է»,- պնդել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի