Թուրքիան հերքում է, թե Բեռլինի հետ համաձայնության է եկել Գերմանիայից թուրքերի զանգվածային արտաքսման հարցով

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիան հերքել է տեղեկությունները, որ Գերմանիայի հետ միգրացիոն նոր պայմանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Բեռլինն ամեն շաբաթ արտաքսելու է հազարավոր թուրքերի, որոնց ապաստանի հայցերը մերժվել են, գրում է Daily Sabah-ը։

«Այն պնդումները, թե Թուրքիան և Գերմանիան կնքել են նոր համաձայնագիր փախստականների հարցով, և 200 փախստական ​​արդեն արտաքսվել է Թուրքիա, անհիմն են»,- ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության տնօրինության տարածած հաղորդագրությունում։

Թուրքիայի ԱԳՆ-ն ևս հերքել է գերմանական լրատվամիջոցների տեղեկությունները, թե Գերմանիան ծրագրում է Թուրք ուղարկել այդ երեկրի 13,500 քաղաքացիների, որոնք օրինական կեցության թույլտվություն չունեն։

«Նշված զեկույցները չեն պարունակում որևէ պնդում, որ օտարերկրյա ապաստան հայցողները կուղարկվեն Թուրքիա, սակայն որոշ հարթակներ մղում են մանիպուլյացիոն արշավի, որի համաձայն՝ փախստականները կուղարկվեն Թուրքիա։ Թուրքիայի և Գերմանիայի միջև համաձայնություն չկա թուրք քաղաքացիների զանգվածային արտաքսման վերաբերյալ՝ առանց օրինական բնակության թույլտվության»,- ասվում է տնօրինության հայտարարության մեջ։

Անդրադառնալով սոցիալական ցանցերում 200 փախստականների Թուրքիա արտաքսելու մասին հայտարարություններին՝ տնօրինությունը նշել է, որ նկարները պատրաստվել և տարածվել են Գյուլենական շարժման (FETÖ) քարոզչական օգտահաշիվների միջոցով։

Անցյալ շաբաթ մի քանի գերմանական լրատվամիջոցներ գրել էին, որ երկար բանակցություններից հետո Թուրքիան և Գերմանիան համաձայնության են եկել թուրք փախստականներին ավելի արագ արտաքսելու հարցի շուրջ։ Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ի փոխանցմամբ՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցյալ տարվա նոյեմբերին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բեռլին կատարած այցի ժամանակ։ Նշվում էր, թե Թուրքիան ընդունելու է շաբաթական մինչև 500 քաղաքացու «հատուկ թռիչքներով»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի