Ռուսաստանում զինվորական ծառայության կզորակոչվի 133 հազար նորակոչիկ

Լուրեր

10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ում աշնանային զորակոչի ընթացքում, որը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը, զինվորական ծառայության կզորակոչվի 133 հազար մարդ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է սեպտեմբերի 30-ին՝ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

18-ից 30 տարեկան Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, ովքեր ռեզերվում չեն և ենթակա են զորակոչի, կզորակոչվեն, նշվում է փաստաթղթում։ Նույն հրամանագրով՝ զինվորական ծառայությունից ազատվում են զինվորականները, նավաստիները, սերժանտները և ավագները, որոնց ծառայության ժամկետը լրացել է։ Հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման օրվանից։

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբը խոստացել էր, որ ժամկետային զինծառայողներ չեն ուղարկվի ճակատ՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու։ Ժամկետային զինծառայողները չեն ուղարկվի Ռուսաստանին բռնակցված ուկրաինական շրջաններ, ասվում է Գլխավոր շտաբի գլխավոր կազմակերպչական և մոբիլիզացիոն վարչության պետի տեղակալ Վլադիմիր Ցիմլյանսկու հայտարարության մեջ։

«Զորակոչի ժամկետը չի փոխվի և կկազմի 12 ամիս, իսկ հավաքակայաններից զորակոչիկների գործուղումը նախատեսվում է 2024 թվականի հոկտեմբերի 15-ից»,- հավելել է նա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի