ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 90-ը

Լուրեր

10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի հարավ-արևելքում «Հելեն» ավերիչ փոթորկի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 90-ը։ Միայն Հյուսիսային Կարոլինայի Բանկոմբ շրջանում աղետի 30 զոհ է գրանցվել: Ընդհանուր առմամբ, փոթորիկը խլել է առնվազն 93 մարդու կյանք, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փոթորկի և դրան հետևած աղետալի ջրհեղեղի պատճառով մի շարք նահանգներում առանց էլեկտրականության է մնացել մոտ 2,7 միլիոն տնային տնտեսություն, վնասվել կամ ամբողջությամբ ավերվել են տներ, առևտրային շենքեր և ճանապարհներ, ինչպես նաև ջրի և կապի համակարգեր: Հազարավոր մարդիկ տեղավորվել են ժամանակավոր կացարաններում։

Իշխանություններն աշխատում են էլեկտրաէներգիայի վերականգնման ուղղությամբ, սակայն աշխատանքը կարող է տևել ևս մի քանի օր, նշել է էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը:

Ոչ ոք չէր կարող պատրաստ լինել նման զանգվածային ջրհեղեղների և սողանքների, CBS-ի եթերում ասել է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (Fema) ղեկավար Դին Քրիսվելը: Նրա խոսքով՝ վնասը հատկապես մեծ է եղել Հյուսիսային Կարոլինայում։ Նա հավելել է, որ մոբիլիզացվել են լրացուցիչ որոնողափրկարարական խմբեր։

Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ Ռոյ Կուպերը նշել է, որ որոշ շրջաններում փրկարարները ստիպված են եղել օգնություն մատակարարել օդային ճանապարհով՝ ջրհեղեղի կամ ավերված ճանապարհների պատճառով։ Ամբարտակների փլուզման վտանգի պատճառով նահանգի արևմտյան որոշ հատվածներում ուժի մեջ է մնում ջրհեղեղի մասին նախազգուշացումը:

Տրանսպորտի դեպարտամենտի տվյալներով՝ Հյուսիսային Կարոլինայում և Թենեսիում փակ են չորս հիմնական մայրուղիներ:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի