Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ադրբեջանցիներ են մահացել

Լուրեր

27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
Բոլորը

Ադրբեջանում Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմի մասնակիցներ են մահացել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախօրեին Բիլասուվարի շրջանում սրտի կաթվածից 40 տարեկանում մահացել է պատերազմի մասնակից Ջալալ Ռահիմովը։

Ռահիմովը 2005 թվականին ավարտել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցը։ Նա երկար տարիներ ծառայել է ադրբեջանական բանակում, այդ թվում՝ առաջնագծում։ Պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով և մեդալներով։ 44-օրյա պատերազմի ժամանակ Ռահիմովը ղեկավարել է հրետանային ստորաբաժանում, մասնակցել է Վարանդայի, Տողի և Շուշիի գրավմանը։ Պատերազմից հետո շարունակել է ծառայել Շուշիում, որտեղ ղեկավարել է հրետանային դիվիզիան։ Մեկ տարի առաջ նա ուղարկվել է ռեզերվ։

Բացի այդ, մահացել է Արցախի դեմ 44-օրյա ագրեսիայի ևս մեկ մասնակից՝ Ազեր Միրզոևը (ծնված 1998 թ.), որը բնակվել է Մասալլի շրջանի Էրկիվան գյուղում։

Նախկին զինծառայողը երկար ժամանակ երիկամային անբավարարություն է ունեցել։ Նա մահացել է Մասալիի կենտրոնական շրջանային հիվանդանոցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի