Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը՝ ԵԽԽՎ օրակարգում

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Այսօրվանից մեկնարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում, որը կտևի մինչև հոկտեմբերի 4-ը, Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի քննարկում է նախատեսվում։ Նիստի օրակարգի նախագծում ներառված է «հրատապ քննարկման հարց՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վատթարացման հետ»։

Եթե ​​որոշումն ընդունվի, ապա այս հարցի շուրջ քննարկումները տեղի կունենան հոկտեմբերի 3-ին, հայտնում է ադրբեջանական Թուրան գործակալության հատուկ թղթակիցը Ստրասբուրգից։

Քանի որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չեն վավերացվել հունվարյան նստաշրջանում, նրա մասնակցությունը Վեհաժողովին դադարեցվել է։

Նստաշրջանում շնորհվելու է նաև Վացլավ Հավելի մրցանակը։ Երեք թեկնածուներից մեկը բանտարկված ադրբեջանցի ակտիվիստ Ակիֆ Գուրբանովն է։ Արարողությանը ելույթ է ունենալու նաև մրցանակի 2022 թվականի դափնեկիր Վլադիմիր Կարա-Մուրզան, որը վերջերս ազատ է արձակվել ռուսական բանտից։ Վեհաժողովում ելույթ են ունենալու Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Տիմչո Մուցունսկին և Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը։ Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը՝ որպես Նախարարների կոմիտեի նախագահ, ուղերձ է ներկայացնելու և պատասխանելու է ԵԽԽՎ անդամների հարցերին։

Հիշեցնենք՝ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։

Ի պատասխան՝ Բաքուն վերջերս հայտարարել է, որ ԵԽԽՎ այն անդամներին, որոնք դեմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների երկարաձգմանը, արգելվում է մուտք գործել Ադրբեջան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի