Իսրայելը 18 տարվա մեջ առաջին անգամ հարվածել է Բեյրութի կենտրոնին

Լուրեր

07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելը երկուշաբթի ակտիվացրել է ռազմական արշավը Մերձավոր Արևելքում՝ 2006 թվականից ի վեր առաջին անգամ հարվածելով Բեյրութի կենտրոնին, գրում է The Independent-ը։

Նշվում է, որ հարձակման հետևանքով Լիբանանի ամբողջ տարածքում իսրայելական ավիահարվածների զոհերի թիվը վերջին երկու շաբաթվա ընթացքում հասել է ավելի քան 1000-ի: Այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Երկրի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության ղեկավար Նասեր Յասինն էլ հայտնել է, որ այս հանգստյան օրերին ընդամենը մի քանի ժամում Լիբանանում տեղահանվածների թիվը 300,000-ից հասել է գրեթե մեկ միլիոնի:

Հաղորդվում է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել են նաև Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (PFLP) երեք բարձրաստիճան առաջնորդներ։

Սա տեղի է ունենում այն ​​ֆոնին, երբ ԱՄՆ վարչակազմը զգուշացրել է՝ իրենք մտահոգված են, որ Իրանը, որն աջակցում է լիբանանյան «Հըզբոլլահ»-ին, պատրաստվում է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին:

Պենտագոնը կիրակի երեկոյան տարածած հայտարարության մեջ նշում է, որ «եթե Իրանը, նրա գործընկերները կամ պրոքսիներն այս պահն օգտագործեն տարածաշրջանում ամերիկյան անձնակազմին կամ շահերին թիրախավորելու համար, Միացյալ Նահանգները բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի իր մարդկանց պաշտպանելու համար»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի