Աբխազիան նշել է Վրաստանի հետ հարաբերությունների կառուցման պայմանները

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Վրաստանը պետք է ճանաչի Աբխազիան որպես ինքնիշխան և անկախ պետություն ու ստորագրի ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ, որպեսզի սկսի ապագայում ցանկացած տեսակի հարաբերություններ կառուցել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Աբխազիայի ԱԳՆ-ն այսպես է մեկնաբանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությունները։

Ավելի վաղ Կալաձեն լրագրողներին ասել էր, որ վրացական իշխանությունները դրական են գնահատում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Ռուսաստանը ողջունում է և կնպաստի Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ Վրաստանի հաշտեցմանը։

«Ծանոթացել ենք Կախա Կալաձեի հայտարարությանը, որ վրացական իշխանությունները Ռուսաստանին առաջարկում են Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստակամության մասին Լավրովի խոսքերից հետո անցնել կոնկրետ քայլերի։ Այս կապակցությամբ վրացի քաղաքական գործիչներին ուզում եմ հիշեցնել, որ Վրաստանն ինքը պետք է կարգավորի հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ, ինչպես հայտնի է, Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ ներկայում չկան։ Ուստի, նախընտրական մրցավազքում, «Վրաստանի տարածքային ամբողջականության» և այլ առասպելական տերմինների մասին իրականությանը չհամապատասխանող կարծրատիպեր շահարկելու փոխարեն, վրացի քաղաքական գործիչները պետք է սկսեն Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Ինչ վերաբերում է Աբխազիայի և ՌԴ-ի հարաբերություններին, Աբխազիայի ԱԳՆ-ն շեշտում է, որ «Սուխումն ու Մոսկվան ռազմավարական դաշնակիցներ են, աբխազա-ռուսական միջպետական հարաբերությունները հիմնված են փոխշահավետ միջպետական պայմանագրերի և համաձայնագրերի վրա, այդ թվում՝ սահմանելով Աբխազիայում ռուսական ռազմակայանի առկայությունը և Աբխազիայի Հանրապետության պետական սահմանների համատեղ պաշտպանությունը»։

«Ինչ վերաբերում է ապագայում հարևան Վրաստանի հետ հարաբերություններ հաստատելու հնարավորությանը, մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Վրաստանը պետք է ճանաչի Աբխազիայի Հանրապետությունը որպես ինքնիշխան և անկախ պետություն ու ստորագրի ուժ չկիրառելու մասին իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ»,- ասվում է Աբխազիայի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի