Թրամփը ցանկանում է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր է ուրբաթ առավոտյան հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թրամփն այս մասին ասել է հինգշաբթի երեկոյան կայացած մամուլի ասուլիսում։

Մինչ Զելենսկիի այցը Միացյալ Նահանգներ հայտարարվեց, որ նա հանդիպելու է նախագահ Ջո Բայդենի, փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի հետ։ Բայդենի և Հարիսի հետ հանդիպումները տեղի են ունեցել, սակայն Թրամփի հետ հանդիպման վերաբերյալ դեռևս հստակություն չի եղել։

Վերջին օրերի հրապարակային ելույթներում Թրամփը կտրուկ քննադատել է Ուկրաինային և անձամբ Զելենսկիին. Թրամփի խոսքերից հետևում է, որ Կիևը պետք է համաձայնվեր Ռուսաստանի կողմից իրենց տարածքների օկուպացմանը, այլ ոչ թե պատերազմեր և հարյուր միլիարդավոր դոլարների օգնություն ստանար ԱՄՆ-ից:

Զելենսկիից առաջ Թրամփը մտադիր է հանդիպել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Նա նախատեսում է երկու հանդիպումներն էլ անցկացնել Նյու Յորքի իր Trump Tower երկնաքերում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի