ՆԳՆ-ն պարզաբանել է, թե ինչու է Իսակովի պողոտայում և հարակից փողոցներում երթևեկությունը խցանված
Սեպտեմբերի 26-ին, պայմանավորված Հաղթանակ կամրջի ճանապարհաշինական աշխատանքներով, Իսակովի պողոտայում և հարակից փողոցներում երթևեկությունը ծանրաբեռնվել է․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունն իր գործառույթների շրջանակում անում է հնարավորը երթևեկությունը կարգավորելու և խցանումները վերացնելու ուղղությամբ։