Ադրբեջանը Թուրքիայի հետ բանակցում է օդային հարձակման նախազգուշացման համակարգերի գնման շուրջ
Քաղաքականություն
26.09.2024 | 17:15Ադրբեջանը բանակցում է թուրքական ASELSAN ընկերության արտադրած Herikks օդային հարձակման նախազգուշացման համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերման հարցով։ Այս մասին Բաքվում ընթացող ADEX-2024 պաշտպանական ցուցահանդեսի ժամանակ հայտնել է ընկերության ներկայացուցիչը։
Նշվել է, որ այդ համակարգերն արդեն տեղադրվել և շահագործման են հանձնվել Քարվաճառի տարածքում՝ 3336 մետր բարձրության վրա։
Ներկայում փորձակվող համակարգերը ներկայացված են նաև ADEX-2024 ցուցահանդեսում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի