«Եթե ես լինեի նախագահ, Իրանին կասեի, որ մենք փշուր-փշուր ենք անելու նրանց». Թրամփը՝ իրեն սպանելու սպառնալիքների մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ամերիկյան հետախուզության տեղեկությունն այն մասին, որ Իրանը սպառնում է սպանել իրեն։ Թրամփն այդ թեման բարձրացրել է սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Կարոլինա նահանգի Մինթ Հիլ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, հայտնում է ABC News-ը։

Թրամփը նկարագրել է, թե ինչ կաներ Իրանի հետ, եթե նախագահ լիներ, իսկ ընտրությունների առաջատար թեկնածուներից մեկին սպառնային:

«Եթե ես լինեի նախագահ, ես կասեի այն երկրին, որը սպառնում է, այս դեպքում՝ Իրանին, որ եթե դուք որևէ բան անեք այս մարդուն վնասելու համար, մենք փշուր-փշուր կանենք ձեր ամենամեծ քաղաքներն ու ընդհանրապես ձեր երկիրը։ Մենք կտոր-կտոր կանենք։ Այլևս սպառնալիքներ չէին լինի։ Բայց հիմա մենք չունենք այդպիսի ղեկավարություն, անհրաժեշտ մարդիկ, անհրաժեշտ ղեկավարներ»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը։

Հանրահավաքի ժամանակ Թրամփը ենթադրություն է հայտնել, որ հուլիսին և սեպտեմբերին իր դեմ մահափորձերը նույնպես կապված են Իրանի հետ։

«Իմ դեմ երկու մահափորձ է եղել, որոնց մասին մենք գիտենք, և դրանք կարող են կապված լինել կամ չլինել Իրանի հետ: Բայց ես հստակ չգիտեմ»,- ասել է նա։

ABC News-ը նշում է, որ ըստ աղբյուրների՝ նախքան Դոնալդ Թրամփի դեմ առաջին մահափորձը, որն իրականացվել էր հուլիսին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, նրա անվտանգությունն ուժեղացվել էր, քանի որ դեպքից առաջ հետախուզությունը տեղեկացել էր, որ Իրանը մահափորձ է նախապատրաստում նախկին նախագահի դեմ։ Այդուհանդերձ, ոչ մի նշան չկա, որ Իրանը կապված է Բաթլերի հրաձիգի հետ, ասել են աղբյուրները:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի