ԱՄՆ-ը և դաշնակիցները կոչ են արել հրադադար հաստատել Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

ԱՄՆ-ը, Ֆրանսիան և այլ դաշնակիցներ կոչ են արել անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Իսրայելի և Լիբանանի սահմանին։ ԱՄՆ պաշտոնյան Reuters-ին ասել է, որ զինադադարը կարող է օգտագործվել տարածաշրջանում մշտական ​​խաղաղություն հաստատելու համար:

The New York Times-ը, վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյաներին, գրում է, որ Իսրայելն ու Լիբանանն աջակցել են բանակցությունների առաջարկին և կարող են համաձայնել ԱՄՆ-ի նախաձեռնությանը 48 ժամվա ընթացքում։

«Մենք կոչ ենք անում անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել լիբանանա-իսրայելական սահմանին, որպեսզի տարածք տա դիվանագիտության համար: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, այդ թվում՝ Իսրայելի և Լիբանանի կառավարություններին, անհապաղ հաստատել կրակի ժամանակավոր դադարեցումը»,- ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է Associated Press-ը։

Politico-ի փոխանցմամբ էլ՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմն աշխատում էր Ֆրանսիայի և արաբական երկրների հետ համաձայնագրի վրա։ Փաստաթուղթը քննարկվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ։ Սպիտակ տունը հայտնել է, որ գործարքին աջակցել են Գերմանիան, Ավստրալիան, Կանադան, Սաուդյան Արաբիան և Կատարը:

Հրադադարը կտարածվի մինչև կապույտ գիծը՝ իսրայելա-լիբանանյան սահմանը, որը որոշվել է ՄԱԿ-ի կողմից 2000 թվականին։ Reuters-ի աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ը ձգտում է երեքշաբաթյա զինադադարը վերածել ավելի լայն համաձայնագրի, որը, ի թիվս այլ բաների, կկարգավորի Գազայի հատվածում հակամարտությունը:

Սեպտեմբերի 23-ին Իսրայելի իշխանությունները հայտարարեցին Լիբանանում ռազմական գործողություն սկսելու մասին։ Դրա նպատակը «Հըզբոլլահ» շարժման ոչնչացումն է և հյուսիսային Իսրայելի 60 հազար տարհանված բնակիչների վերադարձն իրենց տները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի