Միրզոյանը Ֆիլիպո Գրանդիին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները

Լուրեր

27.05.2026 | 11:02
Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների գործով դատական նիստը
27.05.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
27.05.2026 | 10:54
ՀՀ բանակը նոր զինանշան ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 10:49
Հոկեյի աշխարհի առաջնությունում հայտնի են քառորդ եզրափակիչի զույգերը
27.05.2026 | 10:37
Վարդան Ղուկասյանի որդին 3 ամսով կալանավորվել է. խափանման միջոց տնային կալանքը խստացվել է
27.05.2026 | 10:31
Մոսկվան սպառնում է Հայաստանին գազի, վառելիքի և ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի խզմամբ․ «Կոմերսանտ»
27.05.2026 | 10:18
Հենրիխ Մխիթարյանը նոր պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ․ Ֆաբրիցիո Ռոմանո
27.05.2026 | 10:17
ԱԺ նիստին 3 պատգամավոր է եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 10:11
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
27.05.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
27.05.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 27-ի դրությամբ
27.05.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
26.05.2026 | 23:35
Վաղը առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ
26.05.2026 | 23:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.05.2026 | 23:20
Հրազդանում «Mazda»-ն բախվել է խանութի պատին և կայանած «Mercedes-Benz»-ին
Բոլորը

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատարի գրասենյակի միջև շարունակական փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից ուղիղ մեկ տարի առաջ բռնի տեղահանված շուրջ 115 հազար հայ բնակչության առաջնային և միջնաժամկետ կարիքների հասցեագրման, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում ծրագրերի մշակման ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից իրականացված քայլերին, այդ նպատակով միջազգային գործընկերների հետ համագործակցությանը։

Նախարար Միրզոյանը Ֆիլիպո Գրանդիին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները։