Բորելն Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսումը

Լուրեր

09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
Բոլորը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում հակամարտությունը, Մոսկվայի հետ Թեհրանի համագործակցությունը և Իրանի միջուկային ծրագիրը։ Բորելի հնչեցրած թեզերը հրապարակվել են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կայքում։

Իրանի արտգործնախարարի հետ զրույցում նա մատնանշել է մերձավորարևելյան հակամարտության սրման վտանգը չեզոքացնելու անհրաժեշտությունը։ Հակառակ դեպքում, ըստ նրա, ամբողջ տարածաշրջանը կբախվի կործանարար հետևանքների։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը կոչ է արել Իրանին օգտագործել իր ազդեցությունը՝ խուսափելու հակամարտության սրացումից։

«ԵՄ-ն կշարունակի անել հնարավոր ամեն բան՝ աջակցելու խաղաղության և բանականության ձայնին։ Զինադադարի և պատանդների ազատ արձակման մասին համաձայնագիրը պետք է իրական առաջնահերթություն լինի Գազայի հատվածում խաղաղ բնակիչների իրավիճակի բարելավման համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Ժոզեպ Բորելը և Աբբաս Արաղչին քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսումը։

«Որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համակարգող՝ Բարձր ներկայացուցիչը հայտնել է իր շարունակական հանձնառությունը՝ խթանելու դիվանագիտական լուծումը, որը հաշվի կառնի տարբեր կողմերի մտահոգությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (JCPOA) համաձայնեցվել է Իրանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից 2015 թվականի հուլիսին։ Որպես գործարքի մաս՝ Թեհրանը համաձայնել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ իր դեմ միջազգային պատժամիջոցների չեղարկման դիմաց։

Այնուամենայնիվ, 2018 թվականին Միացյալ Նահանգները դուրս եկավ JCPOA-ից՝ վերադարձնելով Իրանի դեմ պատժամիջոցները։ Մեկ տարի անց Թեհրանը որոշեց հրաժարվել պայմանագրով նախատեսված մի շարք պարտավորություններից, այդ թվում՝ ուրանի հարստացման մակարդակի բարձրացմանը և պաշարների ավելացմանը։

Բորելը և Արաղչին ուշադրություն են դարձրել նաև Իրանի և Ռուսաստանի համագործակցությանը։ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն դատապարտում է իրանական հրթիռների փոխանցումը Ռուսաստանին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի