Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանում ավելի քան 1000 տեսակի ռազմական արտադրանք է արտադրվում

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է Բաքվի էքսպո-կենտրոն, որտեղ մեկնարկել է ADEX-2024 5-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա նաև ուղերձ է հղել ցուցահանդեսի մասնակիցներին։

«ADEX-ը յուրահատուկ դեր է խաղում բարեկամ և դաշնակից երկրների հայտնի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների և արտասահմանյան առաջատար ընկերությունների միջև գործարար կապերի հաստատման գործում։ Այս ցուցահանդեսը լայն հնարավորություններ է ընձեռում ծանոթանալու սպառազինության համաշխարհային շուկայում առկա ժամանակակից պաշտպանական տեխնոլոգիաների և ռազմական տեխնիկայի նորագույն օրինակներին, ինչպես նաև կնքելու նոր պայմանագրեր միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Միջոցառմանն իրենց արտադրանքը ցուցադրում են հարյուրավոր աշխարհահռչակ ընկերություններ»,- ասել է նա։

Ըստ Ալիևի՝ «հատուկ ուշադրություն է դարձվում Ադրբեջանի պաշտպանունակության ամրապնդման և ազգային անվտանգության ապահովման հարցերին, և այդ ոլորտների հետագա զարգացումն առաջնահերթ ուղղություններից է»։

«Վերջին տարիներին մեր երկրի պաշտպանական արդյունաբերությունը շատ արագ զարգանում է։ Գոյություն ունեցող արտադրական տարածքների ժամանակակից չափանիշներով բարելավումից բացի՝ հաջողությամբ իրականացվում են նոր արտադրական տարածքների ստեղծման աշխատանքներ։ Մեր երկրում արտադրվող տեսականին ավելացել է, և այսօր Ադրբեջանում արտադրվում է ավելի քան 1000 տեսակի ռազմական արտադրանք։ Ե՛վ Ադրբեջանի զինված ուժերը զինված են ժամանակակից զինատեսակներով, և՛ աշխարհի երկրների պաշտպանական արդյունաբերության ընկերությունները սերտորեն հետաքրքրված են մեր արտադրանքով»,- հայտարարել է Ալիևը։

Նա ընդգծել է, թե պաշտպանական արդյունաբերության ոլորտում նոր համագործակցություններ են հաստատվում բարեկամ և դաշնակից բազմաթիվ երկրների հետ, հաջողությամբ շարունակվում են առկա հարաբերությունները։ Ադրբեջանն ընդլայնում է իր ռազմական և տեխնիկական հնարավորությունները՝ հասնելով պաշտպանական արդյունաբերության ոլորտում դինամիկ զարգացման։

Նշենք, որ ADEX-2024 ցուցահանդեսին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել տարբեր երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ Ղազախստանի, Իտալիայի ՊՆ ղեկավարները, ինչպես նաև Թուրքիայի ռազմական ղեկավարությունը՝ պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի