Տասնյակ հազարավոր մարդիկ Լիբանանում հեռացել են իրենց տներից Իսրայելի հարվածների պատճառով․ ՄԱԿ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՄԱԿ-ը հայտարարել է, որ տասնյակ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները Լիբանանում երկուշաբթի օրվանից Իսրայելի շարունակվող հարվածների պատճառով, հաղորդում է France 24-ը։

«Մենք լրջորեն անհանգստացած ենք հարձակումների լուրջ սրացումով, որը տեսանք երեկ։ Տասնյակ հազարավոր մարդիկ երեկ և գիշերվա ընթացքում ստիպված են եղել լքել իրենց տները, և այդ թիվը շարունակում է աճել»,- Ժնևում լրագրողներին ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության խոսնակ Մեթյու Սալթմարշը։

Լիբանանի Առողջապահության նախարարության տվյալներով՝ Լիբանանում իսրայելական օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 558-ի, այդ թվում՝ 50 երեխա և 94 կին։

ՄԱԿ-ի պաշտոնյան հայտարարել է, որ այն պատերազմից արդեն ավերված տարածաշրջան է և երկիր, որը շատ լավ գիտի տառապանքը․ «Քաղաքացիական զոհերն անընդունելի են»։

ՄԱԿ-ի իրավունքների գրասենյակի խոսնակ Ռավինա Շամդասանին նույնպես ասել է, որ գործակալությունը «չափազանց անհանգստացած է Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև ռազմական գործողությունների կտրուկ սրման կապակցությամբ»: Նա կոչ է արել «բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունը և ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը»:

«Մենք այսօր զգուշացնում ենք, որ այս հակամարտության ցանկացած հետագա սրացում բացարձակապես աղետալի կլինի Լիբանանի բոլոր երեխաների համար։ Երեկ վերջին 18 տարվա ընթացքում ամենավատ օրն էր Լիբանանի համար։ Այս բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի, այլապես հետևանքները սարսափելի կլինեն»,- ասել է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Էթի Հիգինսը՝ ելույթ ունենալով Բեյրութից տեսակապի միջոցով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի