Ճապոնիան առաջին անգամ ազդանշանային հրթիռներ է կիրառել սահմանը հատած ռուսական ռազմական ինքնաթիռի դեմ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ճապոնական կործանիչները ներգրավել են հակազդման ինֆրակարմիր միջոցներ ռուսական Իլ-38 ինքնաթիռը որսալու ժամանակ։ Այս մասին գրում է SCMP պարբերականը՝ հղում կատարելով Ճապոնիայի Պաշտպանության նախարարությանը։

«Ռուսական Իլ-38 պարեկային ինքնաթիռը երեք անգամ խախտել է մեր օդային տարածքը Հոկայդո Ռեբուն կղզուց հյուսիս ընկած տարածքային ջրերի հատվածում»,- հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Մինորու Կիհարան։

Ճապոնիայի իշխանությունների տվյալներով՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռն ամեն անգամ մոտ մեկ րոպե գտնվել է Ճապոնիայի օդային տարածքում։ Ի պատասխան՝ տագնապով օդ են բարձրացվել F-35 կործանիչները, որոնք մի քանի անգամ կիրառել են հակազդեցության ինֆրակարմիր միջոցներ։ Կիհարան նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը նման միջոցների են դիմում։

Ռուսական ինքնաթիռի կողմից Ճապոնիայի օդային տարածքի խախտումը տեղի է ունեցել Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունների ֆոնին, որոնք անցկացվել են սեպտեմբերի 21-22-ը Ճապոնական ծովում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի