ԱՄՆ-ը դեմ է Լիբանանում Իսրայելի հնարավոր ցամաքային գործողությանը

Լուրեր

07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը մտադիր է «կոնկրետ քայլեր» ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կանխելու համար և դեմ է Իսրայելի գործողությանը Լիբանանում։ Այս մասին գրում է AFP-ն՝ վկայակոչելով անանուն բարձրաստիճան պաշտոնյային։

Նրա խոսքով՝ ամերիկյան կառավարությունը դիտարկում է մի քանի գաղափար, որոնք ԱՄՆ ներկայացուցիչները նախատեսում են քննարկել գործընկերների հետ այս շաբաթ, փոխանցում է The Times of Israel-ը։

Աղբյուրը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի առաջարկները կկարողանան հակամարտությունը տեղափոխել դիվանագիտական մակարդակ, որտեղ երկու կողմերն էլ կկարողանան կարգավորել իրավիճակը։ Նա հրաժարվել է մանրամասն նկարագրել ԱՄՆ-ում քննարկվող գաղափարները, միայն նշել է, որ այդ առաջարկները կքննարկվեն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումների ժամանակ:

«Մենք ակնհայտորեն չենք հավատում, որ Լիբանան ցամաքային ներխուժումը կօգնի նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում, կանխել բռնության էսկալացիան, այդ պատճառով էլ մենք այսքան կենտրոնացած ենք՝ այս շաբաթն օգտագործելու, որպեսզի ուսումնասիրենք այդ գաղափարները և այն՝ արդյո՞ք կարող ենք մշակել այդ տարբերակը»,- ասել է նա։

AFP-ի աղբյուրը նշել է նաև, որ ամերիկյան կողմը պետք է «լրջորեն վերաբերվի» Իսրայելի «նախապատրաստումներին»։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող «Հըզբոլլահ»-ի թիրախներին։ Իսրայելացի զինվորականները հայտնել են 1,6 հազար թիրախների վրա հարձակումների մասին։