ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը դարձել է Բնության պահպանության միջազգային միության անդամ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը՝ որպես Հայաստանի առաջին գիտական հաստատություն, դարձել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) անդամ․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի՝ IUCN-ի անդամակցության համար հիմք է դարձել ինստիտուտի կողմից բազմապիսի ազգային ու միջազգային նշանակության կենսաբազմազանության և վայրի բնության պահպանությանն ուղղված ծրագրերի իրականացումը։

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի միջազգային կապերի և համագործակցության համակարգող Ալլա Ալեքսանյանը նշեց՝ IUCN-ի լայնածավալ աշխատանքը քաղաքականության մշակման, հետազոտության և բնապահպանական հիմնախնդիրների հանրայնացման ոլորտում լիովին համահունչ է ինստիտուտի առաքելությանը և տեսլականին: «Այս անդամակցությունը նշանակալի քայլ է մեզ համար բույսերի բազմազանության և էկոհամակարգերի պահպանությանն ուղղված ջանքերի ամրապնդման գործում։ Սա ևս մեկ խթան է ոլորտում ինստիտուտի ավելի մեծ դեր և ազդեցություն ունենալու, առկա հիմնախնդիրների գիտահեն լուծումներ ներկայացնելու, միջազգային հարթակներում բարձրաձայնելու ու փորձի փոխանակման համար։ Միասին մենք նպատակ ունենք լուծելու բնապահպանական հրատապ մարտահրավերներ», – ասաց Ալլա Ալեքսանյանը։

1948 թվականին ստեղծված IUCN-ն այժմ աշխարհի ամենամեծ բնապահպանական ցանցն է, որը միավորում է ավելի քան 160 երկրի 1400 պետական և ոչ պետական կազմակերպություններ։ Նպատակն է տրամադրել աջակցություն՝ պահպանելու բնության ամբողջականությունն ու բազմազանությունը, ապահովելու բնական պաշարների