Լիբանանի իշխանությունները հայտնել են Իսրայելի հարվածների հետևանքով 100 զոհի և 400 վիրավորի մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածները Լիբանանի հարավում 100 մարդու կյանք են խլել, ավելի քան 400 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։

Սա բախումների գրեթե մեկ տարվա ընթացքում մեկ օրվա կտրվածքով մահացությունների ամենաբարձր թիվն է, նշում է AFP-ն։

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ավելի քան 300 թիրախների։ Ըստ The Times of India-ի՝ Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ «Հըզբոլլահ»-ը թևավոր հրթիռներ է տեղադրում բնակելի շենքերի ներսում։

Իսրայելի զինվորականները խորհուրդ են տալիս «Հըզբոլլահ»-ի կողմից ռազմական նպատակներով օգտագործվող տներում և տարածքներում ապրող խաղաղ բնակիչներին «անհապաղ հեռանալ ռիսկային տարածքից՝ իրենց իսկ անվտանգության համար»:

Սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում տարբեր կապի սարքերի բազմաթիվ պայթյուններ են տեղի ունեցել՝ փեյջերներ, նոութբուքեր, ռացիաներ։ Արդյունքում զոհվել է ավելի քան 30 մարդ, շուրջ 4 հազարը՝ վիրավորվել։ «Հըզբոլահը» մեղադրել է Իսրայելին, այս վարկածը հաստատում են նաև արևմտյան լրատվամիջոցները։

Իսրայելը հերքել է իր մասնակցությունը հարձակմանը: