Հարիսը Թրամփին հորդորել է համաձայնել բանավեճի երկրորդ փուլին

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, որը Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվում է որպես նախագահի թեկնածու, հայտարարել է իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի հետ բանավեճերի ևս մեկ փուլ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Թրամփն ավելի վաղ հրաժարվել էր կրկին բանավիճել Հարիսի հետ:

«Մենք պետք է ևս մեկ բանավեճ անցկացնենք։ Մրցակիցս պատճառ է փնտրում դրանցից խուսափելու համար, բայց պետք է համաձայնի։ Մենք պարտավոր ենք մեկ անգամ ևս հանդիպել ամերիկացի ժողովրդի և ընտրողների հետ մինչև ընտրությունների օրը»,- ասել է Հարիսը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում իր կողմնակիցների հետ հանդիպմանը, մեջբերում է Reuters-ը:

Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի բանավեճի առաջին փուլը կայացել է սեպտեմբերի 10-ին։ CNN-ի և SSRS-ի հարցումների համաձայն՝ գրանցված ընտրողների 63%-ն ասել է, որ Հարիսը հաղթել է: Միաժամանակ, Թրամփն իր հերթին հայտարարել է, որ սա իր «երբևէ լավագույն բանավեճն է եղել»։

Առաջին բանավեճից անմիջապես հետո ԱՄՆ նախկին նախագահն ասել է, որ կհամաձայնի երկրորդ փուլ անցկացնել NBC-ի կամ Fox News-ի եթերում: Սակայն Քամալա Հարիսը պնդում է, որ բանավեճի կազմակերպիչը պետք է լինի CNN-ը։