Ազդարարվել է լողասեզոնի փակումը

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամառային հանգստի ևս մեկ սեզոն անցյալում է: Սևանա լճի ավազանում և հարակից տարածքներում ավարտվել է ջրային պարեկների և փրկարարների ուժեղացված ծառայությունը։ Այն իրականացվում էր պարեկային մեքենաների, նավերի ու սկուտերների միջոցով, ինչպես նաև հետիոտնային հատվածներում․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Դրոնով եռալեզու իրազեկում, մոտորանավակներով շրջայց, համակարգված եւ արդյունավետ աշխատանք. փրկարարների ու պարեկների համագործակցությունը ստացված է՝ ունենք դեպքերի կտրուկ անկում։

Կարող ենք նաև արձանագրել, որ հասարակական կարգն ու հանգստացողների անվտանգությունը բարձր պատասխանատվությամբ պահպանելու արդյունքում ուժեղացված ծառայության ընթացքում հանրային լողափերում մահացության դեպք չի գրանցվել:

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը, անդրադառնալով վիճակագրությանը, նշում է՝ ուժեղացված ծառայության ընթացքում պարեկներն ու փրկարարները լճում օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին, արձագանքել լողամիջոցների խափանման դեպքերին, բացահայտել իրավախախտումներ։

«Ունենք ջրահեղձությունից փրկված 5 քաղաքացի, որոնք անցել են սահմանված լողանշանները և ինքնուրույն ափ վերադառնալու փորձը չի հաջողվել կամ պարզապես ջրում ինքնազգացողությունն է վատացել: Նրանց անվտանգ դուրս ենք բերել ափ, որոշ դեպքերում նաև հանձնել շտապօգնության բուժաշխատողներին, և տուժածին տեղափոխել են հիվանդանոց»,-ներկայացնում է Արմեն Ճզմաչյանը:
Ուժեղացված ծառայության ընթացքում ջրային պարեկների և փրկարարների կողմից հասարակական կարգի պահպանման ու քաղաքացիների անվտանգության ապահովման առաքելությունն իրականացվեց բարձր պատասխանատվությամբ:
Սևանի ավազանում հանգստի կազմակերպումն ավելի անվտանգ դառնալու վերաբերյալ դրական արձագանքներ են եղել նաև հանգստացող քաղաքացիներից:

Ջրային պարեկային ծառայության կողմից բացահայտվել է հանցագործության 29 դեպք, այդ թվում՝ թմրանյութի, սառը զենքի, զենք-զինամթերքի հայտնաբերման, մարմնական վնասվածք պատճառելու, ապօրինի ձկնորսության և այլ դեպքեր։ Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 9988 արձանագրություն։

Ուժեղացված ծառայության ընթացքում փրկարարներն արձագանքել են 20 արտակարգ դեպքերի, այդ թվում՝ ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարների, նաև օգնություն է ցուցաբերվել լճում ափից բավական հեռավորության վրա գտնվող և լողալ չկարողացող քաղաքացիների: Իսկ Շողակաթ բնակավայրի՝ Սևանա լճի ափամերձ գոտում շուրջօրյա հերթապահությունն իրականացվել է ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմի ուժերով:

Ջրային պարեկների վաշտի երկրորդ դասակի հրամանատար Իշխան Հակոբյանի խոսքով՝ ջրային պարեկները հասարակական կարգի պահպանությունից, տարաբնույթ իրազեկումներից զատ հատուկ ուշադրություն են դարձրել ապօրինի ձկնորսության դեպքերին.«Ջրային պարեկային ծառայության մեկնարկից ի վեր առգրավվել են 1295,5 կգ տարբեր տեսակի ձկներ, ձկնորսական պարագաներ՝ հանդերձանք, ցանց, հատուկ պահպանման տարածք են տեղափոխվել վարչական խախտման գործիք լողամիջոցներ»:

Լողասեզոնի փակումը ազդարարվում է փրկարարների և ջրային պարեկների փոխլրացնող աշխատանքի դրական արդյունքներով. համատեղ միջոցառումները հաջողվել են: Փոխլրացնող աշխատանքի հաջողած փորձը լավ հենք է նաև հաջորդ տարի առավել կատարելագործված ծառայություն իրականացնելու համար։