Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին արգելել են օգտվել կապի միջոցներից. Reuters

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) արգելել է իր անդամներին կապի սարքավորումներ օգտագործել Լիբանանում բազմաթիվ սարքերի պայթյուններից հետո, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Իրանի հետախուզական ծառայությունների աղբյուրներին։

Իրանի անվտանգության ուժերի էլիտար ստորաբաժանումը սկսել է իր անդամների կողմից օգտագործվող բոլոր կապի և այլ սարքերի ամբողջական ստուգում: ԻՀՊԿ-ն հատկապես անհանգստացած է իր հրթիռային և միջուկային օբյեկտների անվտանգությամբ այն բանից հետո, երբ լիբանանյան «Հըզբոլլահ» զինված խմբավորման հազարավոր անդամներ, որոնց նա աջակցում է, տուժել են փեյջերների և ռացիաների պայթյուններից, որոնք, ինչպես հաղորդվում է, Իսրայելի գաղտնի գործողության արդյունք են եղել։

Կազմակերպությունն իր բոլոր անդամներին արգելել է հետաքննության ընթացքում կապի ցանկացած միջոց օգտագործել, Reuters-ին հայտնել են Իրանի անվտանգության երկու բարձրաստիճան աղբյուրներ: Դրանցից մեկի համաձայն՝ այդ սարքերի մեծ մասն արտադրվել է երկրի ներսում. տեղական պաշտպանական ընկերությունները մշակել են իրենց գաղտնագրված կապի միջոցները, սակայն որոշ բաղադրիչներ կարող էին մատակարարվել արտասահմանից։

Բացի այդ, նախկինում կապի սարքեր են ներկրվել Չինաստանից և Ռուսաստանից։

Իսլամական հեղափոխության նվաճումները պաշտպանելու գործում ԻՀՊԿ-ի դերն ամրագրված է Իրանի Սահմանադրությամբ: Կորպուսը կատարում է բանակի, ոստիկանության, պետական անվտանգության մարմինների գործառույթները, ակտիվորեն մասնակցում է երկրի քաղաքական և տնտեսական կյանքին։