ԵՄ-ն կարող է դադարեցնել Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմը

Լուրեր

09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
Բոլորը

Եվրամիությունը պատրաստ է պատշաճ կերպով արձագանքել Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Politico-ն, վկայակոչելով Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակին, գրում է, որ «դիտարկվում են բոլոր տարբերակները», եթե «Վրացական երազանքը» շարունակի իր ավտորիտար կուրսը, ներառյալ՝ «վիզաների ազատականացման սխեմայի հնարավոր ժամանակավոր կասեցումը»։

Ըստ 2017 թվականին ստորագրված վիզաների ազատականացման համաձայնագրի՝ Վրաստանի քաղաքացիները կարող են տարեկան մինչև երեք ամիս մնալ ԵՄ-ում՝ առանց վիզա ստանալու անհրաժեշտության։

«Եվրամիություն-Վրաստան վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության և համապատասխան գործողությունների ծրագրի շրջանակում Վրաստանը պարտավոր է կատարել որոշակի չափանիշներ, այդ թվում՝ ապահովել հիմնարար իրավունքների պաշտպանությունը և խտրականության կանխումը»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշելով, որ «Եվրահանձնաժողովն անցկացնում է վիզային ռեժիմի ազատականացման չափանիշների կատարման տարեկան վերանայում», Եվրահանձնաժողովի խոսնակն ընդգծել է, որ «հիմնարար իրավունքների հարգումն անդամակցության գործընթացի առանցքային սկզբունքն է և կգնահատվի ընդլայնման հաջորդ զեկույցում»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի