Պատերազմում Ուկրաինայի «հաղթանակի ծրագիրը» կախված է դաշնակիցների «արագ որոշումներից». Զելենսկի

Լուրեր

09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
Բոլորը

Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինայի «հաղթանակի ծրագիրը» կախված է դաշնակիցների կողմից կայացված արագ որոշումներից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում «հաղթանակի ծրագիրը» կքննարկի այդ երկրի նախագահ Ջո Բայդենի հետ։

«Ծրագրի որոշումների մեծ մասը կախված է նրանից [Բայդենից]: Մյուս դաշնակիցներից նույնպես, սակայն կան որոշակի կետեր, որոնք կախված են Միացյալ Նահանգների բարի կամքից և աջակցությունից»,- ասել է նա։

Կիևի կողմից մշակված «հաղթական ծրագրի» մանրամասները դեռևս չեն հրապարակվում։

«Ամբողջ պլանը կախված է մեր գործընկերների արագ որոշումներից։ Պլանը հիմնված է որոշումների վրա, որոնք պետք է կայացվեն հոկտեմբեր-դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, և այն բանի վրա, որ գործընթացները չհետաձգվեն»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի 35 միլիարդ եվրոյի վարկ։ Ենթադրվում է, որ այդ միջոցները Կիևին կուղղվեն Եվրամիությունում սառեցված ռուսական ակտիվների տոկոսների հաշվին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի