Արհեստական բանականության ոլորտի խորացված կրթության ներդրման հայաստանյան փորձը հետաքրքրել է միջազգային գործընկերներին

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին, որոնք սեպտեմբերի սկզբին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում «Թվային կրթության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում ներկայացրել են հանրակրթական դպրոցներում արհեստական բանականության (ԱԲ-ի) ոլորտի խորացված կրթության ներդրման հայաստանյան փորձառությունը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել շարունակական համագործակցության և հայաստանյան փորձառությունը լավագույնս ներկայացնելու համար: Նախարարը կարևորել է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագրի փորձը միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելու հնարավորությունը՝ միևնույն ժամանակ շարունակելով ներդնել ջանքեր ուսումնական գործընթացի լավարկման և առավել արդյունավետ իրականացման համար:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի Ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանն ընդգծել է՝ մեծ պատիվ է եղել Հայաստանը ներկայացնել նորարարական կրթության առաջնագծում, լինել համաշխարհային օրակարգի մաս և կիսել ՀՀ փորձը արհեստական բանականության դասավանդման ոլորտում: Միջոցառումը մեկ հարկի տակ էր միավորել աշխարհի տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների, կրթության նախարարների, հետազոտական ու կրթական հաստատությունների անդամների, ինչպես նաև մասնավոր ոլորտի ներկայացուցիչների, այդ թվում՝ այնպիսի հանրահայտ ընկերություններից, ինչպիսիք են Lenovo-ն և Apple-ը՝ քննարկելու արհեստական բանականության փոխակերպիչ դերը կրթության մեջ:

Սյուզաննա Շամախյանի տեղեկացմամբ՝ ՀՀ դպրոցներում փորձարկվող «ԱԲ սերունդ» ծրագիրը մեծ արձագանքներ է ստացել միջազգային գործընկերների շրջանում, որը փաստում է Հայաստանի ներուժը դպրոցական մակարդակում խորացված ԱԲ կրթության ներդրման և կրթական նորարարության առաջնորդման ասպարեզում: Նրա խոսքով՝ տարբեր երկրների ներկայացուցիչներ ողջունել են Հայաստանի՝ նորարարական կրթության ջատագով լինելու նախաձեռնողականությունն ու ցանկություն են հայտնել ավելի մանրամասն ուսումնասիրել մեր երկրի փորձն այս ուղղությամբ:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը ներկայացրել են նաև ծրագրի շրջանակում մինչ օրս գրանցված արդյունքները, «ԱԲ սերունդ» կրթական ծրագրում ընդգրկված աշակերտների ձեռքբերումները: Քննարկվել են նաև ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումներին, ինչպես նաև ոլորտային կառույցների աջակցությամբ իրականացված համագործակցությանը վերաբերող հարցեր։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել մեկտեղելու ջանքերը ծրագրի ընդլայնման և նոր դպրոցների ներգրավման նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոլորտային այլ հարցեր: