«Հատում է բոլոր սահմանները»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ Կոնգրեսում Արցախի վերաբերյալ լսումների մասին

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում Արցախի վերաբերյալ անցկացված լսումներին։ Նշենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Թոմ Լանոսի մարդու իրավունքների հանձնաժողովում «Մարդու իրավունքներն Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի անկումից ի վեր» խորագրով լսումների ընթացքում քննարկվել է Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը։ Միջոցառմանը մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Ցավոք, ԱՄՆ Կոնգրեսի անդամների կողմից կազմակերպված նման միակողմանի և կողմնակալ միջոցառումները, որոնք առաջնորդվում են իրենց ներքին նկատառումներով և անձնական, այլ ոչ թե ԱՄՆ ազգային անվտանգության շահերով, վաղուց սովորական են դարձել ԱՄՆ Կոնգրեսում: Ավելին, հաշվի առնելով, որ լսումները կազմակերպած կոնգրեսականներն իրենց ներկայացնում են որպես պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման խորը ջատագովներ, նախկին անջատողական վարչակարգի ներկայացուցիչների մասնակցությունն այս լսումներին նույնպես դուրս է գալիս բոլոր մտացածին սահմաններից»,- հայտարարել է Հաջիզադեն։

Ըստ նրա՝ այս ամենի նպատակն ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների սրումն է։

«Անցյալ տարի Ադրբեջանի կողմից ձեռնարկված հակաահաբեկչական միջոցառումները լիովին համապատասխանում էին միջազգային իրավունքին, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքին, և Ադրբեջանը երբեք չի թիրախավորել խաղաղ բնակիչներին»,- հերթական կեղծիքն է պնդել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյան։

Նա նշել է, թե, իբր, «հայկական սփյուռքի կողմից ֆինանսավորվող որոշ անհատների և կազմակերպությունների կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ լսումների ժամանակ հնչած պնդումները որևէ հիմք չունեն, և խստորեն դատապարտում են նման հայտարարությունները»։ Ադրբեջանցի պաշտոնյան նաև դժգոհություն է հայտնել լսումների ժամանակ Արցախ տեղանվան կիրառման կապակցությամբ։

«Ադրբեջանական կողմը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարությանը խուսափել ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերություններին վնասող նման միջոցառումներից և ակնկալում է, որ Պետքարտուղարությունը, որպես արտաքին քաղաքականության իրականացումը մշտադիտարկող մարմին, համապատասխան միջոցներ կձեռնարկի ԱՄՆ Կոնգրեսում հայկական լոբբիստական ​​խմբերի կողմից կազմակերպվող նման միջոցառումների դեմ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի