Իսրայելը տարիներ առաջ փեյջեր արտադրող ընկերություն է ստեղծել, ապա դրանք վաճառել «Հըզբոլլահ»-ին․ The New York Times

Լուրեր

08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
Բոլորը

The New York Times-ն ապշեցուցիչ մանրամասներ է բացահայտել Իսրայելի «ժամանակակից տրոյական ձիու»՝ պայթող փեյջերների մասին։ Իսրայելի ռազմավարության վերաբերյալ հոդվածում նկարագրված գլխավոր բացահայտումներից մեկը, որի մասին նախկինում չէր հաղորդվել, այն է, որ Իսրայելը չի ​​գաղտնալսել փեյջերները նախքան դրանց մատարարումը, ինչպես ոմանք հայտնել են, փոխարենն ավելի հնարամիտ բան է արել, փոխանցում է Vinnews-ը։

Լրատվամիջոցը վկայակոչում է պաշտպանության և հետախուզության 12 պաշտոնյաների, որոնք տեղեկացված են եղել հարձակման մասին և օպերացիան նկարագրել են որպես բարդ և երկար նախապատրաստվող: Ըստ հոդվածի՝ «Հըզբոլլահ»-ի ղեկավարությունը տարիներ շարունակ անհանգիստ է եղել՝ կապված իրենց գտնելու և հետևելու համար Իսրայելի կողմից առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման հետ: Դա հանգեցրել է փեյջերների կիրառման անհրաժեշտության:

Ըստ NYT-ի՝ երբ Իսրայելը Լիբանանում թիրախային սպանությունների միջոցով ոչնչացրել է «Հըզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարներին, նրանց առաջնորդը հանգել է եզրակացության, որ եթե Իսրայելը գնա բարձր տեխնոլոգիաների կիրառման, դա նոր վտանգ կներկայացնի «Հըզբոլլահ»-ի համար։ Հրապարակման համաձայն՝ խմբավորման ղեկավար Հասան Նասրալլայի համար պարզ էր, որ Իսրայելը բջջային ցանցեր է օգտագործում իր գործակալների գտնվելու վայրը ճշտելու համար:

«Դուք ինձ հարցնում եք, թե որտեղ է գործակալը։ Ես ասում եմ ձեզ՝ հեռախոսը ձեր ձեռքերում է, ձեր կնոջ և ձեր երեխաների ձեռքերում է այդ գործակալը։ Թաղե՛ք այն, դրե՛ք երկաթե տուփի մեջ ու կողպեք»,- ասել է Նասրալլան իր հետևորդներին փետրվարին հրապարակային հեռուստատեսային ուղերձում:

Ըստ ամերիկյան հետախուզության՝ նա տարիներ շարունակ պնդում էր, որ հեռախոսների փոխարեն «Հըզբոլլահ»-ը ներդրում կատարի փեյջերների ձեռքբերման համար, որոնք թեև հնարավորություններով սահմանափակ են, կարող են տվյալներ ստանալ՝ չհրապարակելով օգտատիրոջ գտնվելու վայրը կամ այլ տեղեկատվություն:

Լրատվամիջոցը գրում է, որ ինչ Նասրալլան որոշում էր ընդլայնել փեյջերների օգտագործումը, Իսրայելը նախաձեռնում է կեղծ ընկերության ստեղծում, որը պետք է ներկայացվեր որպես միջազգային փեյջեր արտադրող:

B.A.C. Consulting-ը Հունգարիայում հիմնված ընկերություն է, որը պայմանագիր էր կնքել սարքերը թայվանական Gold Apollo ընկերության անունից արտադրելու համար: Ըստ էության, դա եղել է իսրայելական ճակատի մի մասը՝ ըստ գործողության մասին տեղեկացված երեք հետախույզների: Նրանք ասել են, որ առնվազն երկու այլ ընկերություններ են ստեղծվել՝ թաքցնելու այն մարդկանց իրական ինքնությունը, որոնք ստեղծել են ընկերությունը։

B.A.C.-ն ընդունել է սովորական հաճախորդների, որոնց համար արտադրել է սովորական փեյջերների շարք: Բայց միակ հաճախորդը, որն իսկապես կարևոր էր, «Հըզբոլլահ»-ն էր։ Ըստ հետախուզության երեք աշխատակիցների՝ դրանք առանձին են արտադրվել, պարունակել են PETN պայթուցիկով պատված մարտկոցներ: Փեյջերները սկսել են Լիբանան առաքվել 2022 թվականի ամռանը փոքր քանակությամբ, բայց արտադրությունն արագ աճել է այն բանից հետո, երբ Նասրալլան դատապարտել է բջջային հեռախոսները:

Նասրալլայի որոշ մտահոգություններ առաջացել են դաշնակիցների հաղորդագրություններից այն մասին, որ Իսրայելը ձեռք է բերել բջջային սարքավորումները կոտրելու նոր հնարավորություններ։ Իսրայելը միլիոններ է ներդրել տեխնոլոգիայի զարգացման համար, ասել են հետախուզության երեք պաշտոնյաները։ «Հըզբոլլահ»-ի և նրա դաշնակիցների շրջանում լուրեր են տարածվել, որ ոչ մի բջջային հեռախոսակապ, նույնիսկ գաղտնագրված հաղորդագրությունների հավելվածները, այլևս ապահով չեն:

Նասրալլան ոչ միայն արգելել է բջջային հեռախոսների մուտքը օպերատիվ հավաքների ժամանակ, այլև հրահանգել է, որ «Հըզբոլլահ»-ի անդամների տեղաշարժի ու ծրագրերի մանրամասները երբեք չփոխանցել բջջային հեռախոսներով։ Խմբավորման սպաներին նա հրամայել է մշտապես իրենց հետ փեյջեր ունենալ։

Ըստ ԱՄՆ հետախուզության երկու պաշտոնյաների՝ ամառվա ընթացքում Լիբանան փեյջերների մատակարարումն ավելացել է, հազարավոր սարքավորումներ են ժամանել երկիր, որոնք բաժանվել են «Հըզբոլլահ»-ի սպաներին և նրանց դաշնակիցներին:

«Հըզբոլլահ»-ի համար դրանք պաշտպանական միջոց են եղել, սակայն Իսրայելում հետախուզության աշխատակիցները փեյջերներն անվանել են «կոճակ», որը կարելի է սեղմել, երբ ժամը հասունանա: Այդ պահը, ինչպես երևում է, եկել է այս շաբաթ․ երեքշաբթի հրաման է տրվել ակտիվացնել փեյջերները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի