Վլադիսլավ Բակալչուկին մեղադրանք է առաջադրվել Wildberries-ի գրասենյակում տեղի ունեցած հրաձգությունից հետո

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Վլադիսլավ Բակալչուկին մեղադրանք է առաջադրվել Wildberries-ի գրասենյակում տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին։ Նրա հետ մեկտեղ մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի, որոնց անունները չեն հաղորդվում։

Միջադեպը տեղի էր ունեցել սեպտեմբերի 18-ի կեսօրին, երբ 20-30 հոգանոց խումբը հարձակվել է Wildberries-ի գրասենյակի վրա, որը գտնվում է Կրեմլից 900 մետր հեռավորության վրա՝ «Ռոմանով դվոր» բիզնես կենտրոնում:

Հարձակվողները կոտրել են ապակիները, որից հետո կրակոցներ են սկսվել։ Արդյունքում զոհվել է երկու մարդ՝ անվտանգության աշխատակիցն ու բիզնես կենտրոնի աշխատակիցը, ևս 10 մարդ վիրավորվել է։ Տուժածների թվում են Չեչնիայից ժամանած երեք հայտնի MMA մարզիկներ՝ Աբուբաքար Մեստոևը, Ռաշիդ Կոձևը և Ումար Չիչաևը։ Սոցցանցերի լուսանկարներում Չիվաևը պատկերված է ռուսական ՍՈԲՐ գվարդիայի համազգեստով՝ շրջապատված Ռամզան Կադիրովով և Չեչնիայի այլ ազդեցիկ պաշտոնյաներով:

Հարձակվողների հետ դեպքի վայր է ժամանել նաև Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը։ Ավելի վաղ նա Wildberries-ի միաձուլումը գովազդային օպերատոր Russ Outdoor-ի հետ անվանել էր «ռեյդերային գրավում» և օգնության համար դիմել էր Ռամզան Կադիրովին:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի