Իսրայելը Լիբանանի հետ սահմանին զորքեր է տեղակայում՝ այստեղ պայթյունների շարքի ֆոնին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF), Լիբանանում էլեկտրոնային սարքերի պայթյունների ֆոնին, սկսել է 98-րդ դիվիզիան Գազայի հատվածից տեղափոխել հյուսիսային սահման, գրում է Ynet-ը։

Այսպիսով, 162-րդ և 252-րդ դիվիզիաները մնացել են Գազայի հատվածում։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին։

«Ծանրության կենտրոնը շարժվում է դեպի հյուսիս։ Մենք ուժերը, ռեսուրսներն ու էներգիան վերաուղղում ենք դեպի հյուսիս։ Կարծում եմ, որ այս պատերազմի նոր փուլի շեմին ենք և պետք է հարմարվենք: Մեզ ժամանակի ընթացքում անհրաժեշտ կլինի հետևողականություն, այս պատերազմը պահանջում է հսկայական քաջություն, վճռականություն և հաստատակամություն»,- նախարարի խոսքերն է մեջբերում The Times of Israel-ը։

Այս որոշումը կայացվել է Լիբանանում տեղի ունեցած մի շարք պայթյունների ֆոնին։ Սեպտեմբերի 17-ին և 18-ին «Հըզբոլլահ» խմբավորման փեյջերների, կապի միջոցների և այլ սարքավորումների լայնածավալ պայթյուններ են տեղի ունեցել։ Ավելի քան 20 մարդ զոհվել է, մի քանի հազարը՝ վիրավորվել։

«Հըզբոլլահ»-ի ներկայացուցիչները պայթյունների համար մեղադրել են իսրայելական հետախուզությանը, որը վիրուսներ է օգտագործել կամ պայթուցիկներ տեղադրել այդ սարքավորումներում: Խմբավորման ներկայացուցչի խոսքով՝ գաջեթների պայթեցումն «անվտանգության ամենամեծ խախտումն էր», որը «Հըզբոլլահ»-ը կրել է Իսրայելի հետ հակամարտության շուրջ մեկ տարվա ընթացքում:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի