Տվերի ռազմամթերքի պահեստում առաջին պայթյունները սեյսմիկ սարքերը գրանցել են որպես 2,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի նոր գրոհը Ռուսաստանի տարածքում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ի գիշերը և ընդգրկել է առնվազն հինգ շրջան, հանգեցրել է ռուսական Զինված ուժերի ամենամեծ ռազմական պահեստներից մեկի ոչնչացմանը, որտեղ պահվում էին հրթիռներ, այդ թվում՝ ամենավերջինները, գրում է The Moscow Times-ը։

Տվերի մարզի Տորոպեցում 2018 թվականին կառուցված զինանոցը, որտեղ տեղակայված է թիվ 54169 զորամասը, հարձակման է ենթարկվել տեղական ժամանակով 4։00-ի սահմաններում, որից հետո պայթյուններ են հնչել ավելի քան 10 հազար բնակչություն ունեցող քաղաքում։ Դրանք այնքան ուժգին են եղել, որ, ըստ տեղի բնակիչների, տների պատուհաններն ու դռները կոտրվել են։

Տարածաշրջանային կառավարությունը հայտնել է «ԱԹՍ-ի բեկորների անկման» և հակաօդային պաշտպանության համակարգերի շահագործման մասին, ինչպես նաև վստահեցրել, որ «իրավիճակը վերահսկելի է»։ Բայց ակնհայտ է, որ դա այդպես չէ, գրում են տելեգրամյան ալիքները։

«Պահեստներում պայթյուններն այնքան ուժգին են եղել, որ դրանք գրանցվել են երկրաշարժերի մոնիթորինգի համակարգերի կողմից»,- նշում է «Ռիբարը»:

Volcanodiscovery-ի տվյալներով՝ առաջին ցնցումների ուժգնությունը կազմել է 2,8 բալ, իսկ հաջորդներինը՝ ավելի քան 2 բալ։

NASA-ի արբանյակային մոնիթորինգի լուսանկարները ցույց են տալիս, որ ռուսական ռազմաբազան ամբողջությամբ այրվում է։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի