Wildberries-ի Մոսկվայի գրասենյակում հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան

Լուրեր

07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ Վլադիսլավը, անվտանգության աշխատակիցների հետ միասին փորձել է մտնել ընկերության գրասենյակ Մոսկվայի «Ռոմանով Դվոր» բիզնես կենտրոնում։ Այս մասին ՌԲԿ-ին հայտնել են ընկերություներից, գրում է Meduza-ն։

Wildberries-ը սա անվանել է «անօրինական մուտքի փորձ»:

«Իրավապահ մարմինները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ, իրավիճակը կայուն է»,- նշել են ընկերությունից։

Wildberries-ի հաղորդագրությունից անմիջապես առաջ Mash տելեգրամ-ալիքը գրել էր, որ անհայտ անձինք եկել են գրասենյակ և «սկսել են կրակել»։ Աղբյուրի տվյալներով՝ երեք տղամարդ հրազենային վնասվածք է ստացել։

Իր հերթին Վլադիսլավ Բակալչուկը հայտնել է, որ գրասենյակում բանակցությունների նոր փուլ պետք է անցկացվեր ընկերության համար նոր պահեստների կառուցման ֆինանսավորման վերաբերյալ։

«Ես գործընկերներիս հետ ժամանեցի ընկերության գրասենյակ, բայց արդեն մուտքի մոտ հարձակման ենթարկվեցի անվտանգության ծառայության և ինձ անծանոթ մարդկանց կողմից, որոնք հրահրեցին զինված բախում։ Հակամարտության ընթացքում ինչ-որ պահի կրակոցներ են հնչել, իմ գործընկերներից մեկը վիրավորվել է»,- ասել է Բակալչուկը՝ նշելով, որ հնարավոր է՝ թիրախը եղել է հենց ինքը։

Տատյանա Բակալչուկը նույնպես մեկնաբանել է կատարվածը: Նրա խոսքով՝ մի խումբ մարդիկ, իր նախկին ամուսին Վլադիսլավ Բակալչուկի, ընկերության համահիմնադիր Սերգեյ Անուֆրիևի և տնօրենների խորհրդի նախկին նախագահ Վլադիմիր Բակինի գլխավորությամբ, «փորձել են գրավել Wildberries-ի գրասենյակները Մոսկվայում»։ Նա հայտնել է, որ վիրավորվել է երեք մարդ։

«Ենթադրյալ բանակցությունների մասին հայտարարությունը, որին զինված խումբ է եկել, անհեթեթ է հնչում, քանի որ ոչ ոք չի պայմանավորվել  որևէ բանակցության մասին։ Ես հրապարակայնորեն դիմում եմ իրավապահ մարմիններին՝ վերահսկելու այս իրավիճակը։ Մենք գաղտնիքներ չունենք, ուստի խնդրում եմ հրապարային դարձնել այս քաոսը կազմակերպած անձանց գործողությունների դրդապատճառների հետաքննության արդյունքները։ Սա ռեյդերային գրավում է։ Ավելի ճիշտ՝ անհաջող փորձ»,- հայտարարել է նա։

SHOT տելեգրամ-ալիքի հաղորդմամբ՝ վիրավորների թիվը հասել է 7-ի, որոնց թվում ոստիկաններ կան։ Ձերբակալվել է 9 մարդ։

Հուլիսին Wildberries-ը և արտաքին գովազդի օպերատոր Russ-ը գրանցեցին համատեղ ձեռնարկություն՝«РВБ» ՍՊԸ-ն: Վլադիսլավ Բակալչուկը, ում պատկանում է Wildberries LLC-ի 1%-ը, դեմ է եղել միաձուլմանը: Նույն ամսին նա հանդիպել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ, որն այն, ինչ տեղի է ունեցել ընկերությունում, համարել է «բացահայտ ռեյդերային գրավում»։ Նա որպես մեղավորներ անվանել է եղբայրներ Լևան և Ռոբերտ Միրզոյաններին (նրանց է պատկանում է Russ Outdoor-ի 73,6%-ը), ինչպես նաև «մի քանի հայտնի կովկասցիների»։ Կադիրովը հանձնարարել է Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովին ուսումնասիրել իրավիճակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի