Գոռ Մանվելյանը երկարաձգել է պայմանագիրը «Նոա»-ի հետ

Լուրեր

29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նոա»-ն երկարաձգել է պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Գոռ Մանվելյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նոա»-ն երկարաձգել է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երեք տարով։

Գոռ Մանվելյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղում։ 5 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիայի Սեն-Լո քաղաք, որտեղ սկսել է ֆուտբոլային առաջին քայլերը։ 13 տարեկանում տեղափոխվելով «Նանտ»-ի ակադեմիա՝ հայ ֆուտբոլիստը խաղացել է ակումբի տարբեր տարիքային թիմերում, այդ թվում նաև գլխավոր թիմում։ Ակումբի հրավերով նախորդ տարի սեպտեմբերին Մանվելյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան ու համալրել «Նոա»-ի կազմը։

Հայաստանի երիտասարդական հավաքականում Գոռ Մանվելյանն անցկացրել է 4 հանդիպում, այնուհետև հրավիրվել է ազգային հավաքական, որի կազմում օրեր առաջ նշել է նորամուտը՝ խաղադաշտ դուրս գալով Ազգերի լիգայի 2-րդ տուրի՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղի վերջնամասում։ «Նոա»-ի կազմում Մանվելյանն անցկացրել է 23 խաղ Հայաստանի առաջնությունում ու դարձել 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Կոնֆերենցիաների լիգայում մասնակցել է 7 խաղի ու դարձել 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։