Ուկրաինայի ԶՈՒ-ն Տվերի մարզում հարվածել է զինամթերքի պահեստին․ քաղաքի մասնակի տարհանում է հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
Բոլորը

Սեպտեմբերի 18-ի գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Տվերի մարզի Տորոպեց քաղաքի զորամասի վրա։ ՀՕՊ համակարգերը խոցել են անօդաչու թռչող սարքերը, սակայն բեկորների անկման հետևանքով ռազմական օբյեկտի տարածքում ուժեղ հրդեհ է բռնկվել՝ ուղեկցվելով զինամթերքի պայթյուններով, հայտնում է Astra տելեգրամ ալիքը։

«Բնակիչների անվտանգությունն ապահովելու համար Տվերի մարզի նահանգապետ Իգոր Ռուդենյան որոշել է մասամբ տարհանել բնակչությանը այն տարածքից, որտեղ հակաօդային պաշտպանություն է գործում և հրդեհը մեկուսացվում է»,- հայտնել են շրջանային կառավարությունից։

Դրանից հետո Տորոպեցի բնակիչներին սկսել են տանել հարևան Արևմտյան Դվինա քաղաք։ Տեղի իշխանությունները նաև հայտարարել են, որ սեպտեմբերի 18-ին Տվերի մարզի Զապադնոդվինսկ շրջանում մանկապարտեզները և դպրոցները չեն գործի։

Տորոպեցը Տվերի մարզի ամենարևմտյան քաղաքն է և Տվերից ամենահեռավոր շրջանային կենտրոնը։ 2021 թվականի դրությամբ դրանում բնակվում է 11,4 հազար մարդ։

Տորոպեցում գործում է 54169 զորամասը, որը, ինչպես հիշեցնում է ASTRA-ն, արդեն երկու անգամ հարձակման էր ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից։

Մասնավորապես, հունիսի 29-ի առավոտյան երկու անօդաչու թռչող սարքեր թռել են դեպի Տորոպեց և պայթել զորամասի տարածքի վրա՝ հրդեհի պատճառ դառնալով։ Մինչ այս՝ մայիսի 5-ին, ռազմական օբյեկտի վրա մեկ անօդաչու թռչող սարք էր խոցվել։ Սակայն տեղի իշխանությունները այս մասին չէին հայտնել։

Վերջին անգամ անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին Տվերի շրջանի վրա սեպտեմբերի 1-ին, այն ժամանակ Կոնակովո թաղամասում հինգ անօդաչու թռչող սարք են խոցել, որոնցից մեկն ընկել է գազաբաշխիչ կայանի մոտ, իսկ մյուսը՝ Կոնակովոյի պետական թաղամասի էլեկտրակայանի տարածքում։ Անօդաչու թռչող սարքի բեկորների վայր ընկնելու հետևանքով կայարաններում հրդեհ է բռնկվել։ Ոչ ոք չի տուժել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության առավոտյան զեկույցում ասվում է, որ Տվերի մարզում անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ Ռազմական գերատեսչությունը հայտնել է ուկրաինական 54 անօդաչու թռչող սարքեր որսալու և ոչնչացնելու մասին։ Դրանցից 24-ը խոցվել է Կուրսկի շրջանի, 16-ը՝ Բրյանսկի, 7-ը՝ Սմոլենսկի, 3-ը՝ Բելգորոդի և 1-ը՝ Օրյոլի շրջաններում:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի