Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան աջակցում է Ադրբեջանի հետ միջանցքների հետ կապված Իրանի քաղաքականությանը

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախօրեին Թեհրանում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ և իրանական կողմին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, գրում է Mehr գործակալությունը։

Նշվում է, որ Շոյգուն Թեհրան է ժամանել Պուտինի հանձնարարականի համաձայն՝ կյանքի կոչելու Իսլամական հեղափոխության առաջնորդի ներկայացուցչի և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի՝ Պետերբուրգ այցի ընթացքում կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։

Իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանը Սերգեյ Շոյգուն վերահաստատել է աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների առնչությամբ Իրանի քաղաքականությանը։

Պուտինի ուղերձը ռուսաստանցի պաշտոնյան փոխանցել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Հանդիպման ընթացքում Փեզեշքիանը մատնանշել է երկու երկրների միջև կառուցողական հարաբերությունները՝ ասելով, որ իր վարչակազմը լրջորեն հետամուտ է լինելու Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավմանը։ Նա նշել է, որ Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը կնվազեցնի երկու երկրների դեմ պատժամիջոցների ու անարդար միջոցների արդյունավետությունը։

Շոյգուն իր հերթին ընդգծել է՝ նախագահ Պուտինը խնդրել է իրեն ուղերձ փոխանցել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին այն մասին, որ Ռուսաստանի դիրքորոշումը տարածաշրջանային հարցերում Թեհրանի հետ համագործակցելու հետ կապված չի փոխվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի