ԵՄ-ն կարող է Կիևին մինչև 40 միլիարդ եվրո վարկ տրամադրել․ FT

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

ԵՄ-ն պատրաստվում է մինչև տարեվերջ Ուկրաինային մինչև 40 միլիարդ եվրոյի նոր վարկեր տրամադրել՝ անկախ ԱՄՆ-ի մասնակցությունից։ Այս մասին հայտնում է բրիտանական The Financial Times (FT) պարբերականը։

Վերջնական գումարը կարող է տատանվել 20-ից մինչև 40 միլիարդ եվրոյի սահմաններում, որը կորոշի Եվրահանձնաժողովը անդամ երկրների հետ խորհրդակցություններից հետո, նշել են պարբերականի աղբյուրները։

Այս պլանի վերաբերյալ որոշում կայացնելու համար ԵՄ երկրների մեծամասնության աջակցությունը պարտադիր չէ։ Այսպիսով, ըստ պարբերականի, չեզոքացվում է այն սպառնալիքը, որ Հունգարիան, որը համակրում է Մոսկվային, կարող է վետո դնել նախագծի վրա: Տվյալ դեպքում խոսքը պլան «Բ»-ի մասին է՝ պլան «Ա»-ին այլընտրանք, որն առաջարկվել էր հունիսին Մեծ յոթնյակի խմբի կողմից (G7):

Պլան «Ա»-ն ենթադրում է, որ Կիևին կտրամադրվի 50 միլիարդ դոլարի (45 միլիարդ եվրո) վարկ, որը կմարվի՝ օգտագործելով մոտ 260 միլիարդ եվրոյի չափով ռուսական սառեցված պետական ակտիվներից ստացվող առաջիկա եկամուտները: Դրանց մեծ մասը պահվում է Euroclear բելգիական ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունում, որը մասնագիտացած է արժեթղթերով գործարքների կարգավորման մեջ:

Պլան «Բ»-ի շրջանակում Բրյուսելը դիտարկում է եվրոպական համայնքի փոխառությունների ծավալները մեծացնելու և ԵՄ-ի ընդհանուր բյուջեից միջոցներ ներգրավելու հարցը։

Միևնույն ժամանակ, Բրյուսելի պաշտոնյաները դեռևս հույս ունեն, որ Վաշինգտոնը, ի վերջո, կփոխհատուցի ծախսերը, թեև ավելի հեռավոր ապագայում՝ դրանով իսկ նվազեցնելով ԵՄ-ի ռիսկերը, նշում է FT-ն։