Թեհրանը փորձում է ամրապնդել հարաբերություններն առաջնահերթ հարևանների հետ․ Իրանի նախագահ

Լուրեր

09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընտրվելուց հետո առաջին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր կառավարությունը կաշխատի միջազգային գործընկերների հետ՝ լուծելու Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի (FATF) և Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) շուրջ վեճերը՝ բարելավելու երկրի արտաքին հարաբերությունները և հասնելու երկարաժամկետ նպատակներին, փոխանցում են իրանական լրատվամիջոցները։

«Մենք այլ ելք չունենք, քան լուծել FATF-ի հարցը, և այն պետք է լուծվի։ Անպայման նամակ կգրեմ Նպատակահարմարության խորհրդին՝ FATF-ի քննարկմանը նորից անդրադառնալու համար»,- ասել է նա երկրի տնտեսական խնդիրների լուծման մասին հարցին ի պատասխան։

Ինչ վերաբերում է արտաքին խնդիրներին, Իրանի նախագահը հայտարարել է, որ փորձում են ամրապնդել իրենց հարաբերություններն առաջնահերթ հարևան երկրների հետ։

«Իմ այցը Իրաք հիմնականում այս տեսակետից էր բխում, նրանց հետ պետք է համատեղ նախագծեր ունենանք։ Նույնը կարող ենք անել Պակիստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և մյուս  հարևան երկրների հետ։ Աճի պահանջն ազատ շուկայի ստեղծումն է, և մենք պետք է ունենանք արտաքին կապեր ու ներդրումներ։ Մեր արտաքին դիվանագիտությունը հիմնված է լինելու պատվի, իմաստության և նպատակահարմարության վրա, և մենք գնալու ենք այս ճանապարհով»,- հայտարարել է Փեզեշքիանը։