Բովաձորյան իրարանցման պարզաբանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.01.2026 | 23:30
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
21.01.2026 | 23:21
Կառավարությունը հավանություն տվեց Թրամփի՝ «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման առաջարկությանը
21.01.2026 | 23:13
Մոտենում է համաշխարհային «ջրային սնանկության» դարաշրջանը. ՄԱԿ-ը զգուշացնում է
21.01.2026 | 22:59
Ալիևի որդին SOCAR-ում պաշտոն է ստացել
21.01.2026 | 22:43
Թուրքիան թույլ չի տա անջատողական սպառնալիք հարավային սահմանին. Էրդողանը՝ քրդերին
21.01.2026 | 22:30
Հայաստանը՝ պաշարման մեջ. ինչպես է փոքր ժողովրդավարությունը պայքարում Ռուսաստանի հիբրիդային պատերազմի դեմ. անդրադարձ
21.01.2026 | 22:21
Քննարկվել են Հայաստանի և Արիզոնայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
21.01.2026 | 22:12
Փաշինյանը մեկնեց Շվեյցարիա. Թրամփի հետ կստորագրվի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը
21.01.2026 | 22:00
Փաշինյանն ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ․ քեզ ո՞վ էր իրավունք տվել ամպագոռգոռ հայտարարության, որի տակից դուրս չեկար․ Շահեն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 21:44
Հոգևորականը երեկ միացել էր Փաշինյանին, այսօր՝ Գարեգին Բ-ին․ ճնշումների մասին ահազանգեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 21:27
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.01.2026 | 21:13
Իրանի իշխանությունները սկսել են բռնագրավել բողոքի ցույցերին աջակցած ընկերությունների և ձեռնարկատերերի ունեցվածքը. FT
21.01.2026 | 21:00
Սոլովյովն ու Դուգինը սպառնալով ջուրը գցեցին Կրեմլի միլիոնները, որ ծախսում են ՀՀ-ում ուղեղներ լվանալու համար․ Միքայել Զոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 20:53
Մանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը՝ Հայաստանի շախմատի չենպիոններ
21.01.2026 | 20:45
Մեկ հայտ․ դեռ պարզ չէ՝ ով է կառավարելու առողջության ապահովագրության համակարգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեք շաբաթ առաջ Լոռու մարզի Բովաձոր գյուղի դպրոցական Դիանայի խոստովանությունը, ըստ որի գյուղի տարրական դասարանների նախկին ուսուցչուհի Աիդա Մաղաքյանն իրեն ցածր գնահատականներ է դնում, որովհետեւ իր մայրը նրա խանութից առեւտուր չի անում, այսօր  գյուղում բավականին լուրջ իրարանցում է առաջացրել:

«Էս գյուղում ըսենց թշնամանք չի եղել»,-ասում է Լոռիբերդ խոշորացված համայնքի ավագանու անդամ Մելանյա Վարդանյանը։

Աիդա Մաղաքյանը գյուղի դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհին էր։ Այս տարվանից նա այլևս դպրոցում չի աշխատում։ Դպրոցի մատյաններում սակայն երեւաց, որ Դիանան ավելի շատ 7 և 8 գնահատականներ ունի, քան 6-եր: Ավելին, գյուղում շատերը վստահեցնում են, որ գրելու եւ կարդալու հետ դժվարություններ ունեցող բազմաթիվ այլ երեխաներ գրել եւ կարդալ են սովորել հենց Աիդա Մաղաքյանի շնորհիվ:  Իսկ խանութը, ինչպես պարզվեց առհասարակ ոչ մի առնչություն չունի դպրոցի, առավելևս աշակերտների առաջադիմության հետ։

«Ես ոչ մեկի հետ թշնամական ոչ մի բան չունեմ։ Ես միշտ աշխատել եմ հանգիստ, հանդարտ, ոչ մեկի հետ վիճաբանության մեջ չեմ մտել։ Ուզու՞մ եք հենց հիմա մտնենք գյուղ՝ բոլոր տներին հարցնենք, Մաղաքյանը որեւէ մեկին նեղացրե՞լ է։ Չորս տարի մի աշակերտ դպրոց ա եկել, ոչ մի տառ չի իմացել, չորրորդ դասարանում ես վերցրել եմ, մինչեւ հունվար ամիսը տառաճանաչ է դարձել։ Որից հետո անցել եմ երկրորդ դասարանի ծրագրով, եկել է տարվա վերջը, չորրորդ դասարանի ծրագրով ինքը քննություն ա տվել, փոխադրվել է հինգերորդ դասարան»,-ասում է  տիկին Մաղաքյանը։

Գյուղացիները զայրացած են մոտ 50 տարի երեխաներին դասավանդած ուսուցչի հեղինակությանը հասցված հարվածի համար։ Նրանք պահանջում են, որ ուսուցչի բարի անունը վերականգնվի

«Ընկեր Մաղաքյանը իմ երկու թոռանս դաս ա տվալ, շատ գոհ ենք մենք»,-ասում է բովաձորցի Հասմիկ Սարգսյանը։

Մեկ ուրիշը՝ բազմազավակ Արեւհատը, նկատում է՝ եթե նույնիսկ երկրում իրավիճակ է փոխվել, դա ի՞նչ կապ ունի իրենց գյուղի հետ։

«5 երեխա եմ ուղարկել դպրոց, ես երբեւիցե սենց բան չեմ տեսել, իսկ եթե մանկավարժը երեխային նեղացնի էլ, սենց բան չի եղել, որ մանկավարժին գան գեղի մեջ կոպիտ ասած վիրավորեն, խայտառակեն»,-ավելացնում է բազմազավակ մայր Արեւհատ Մելիքջանյանը։

Էդգար Խառատյանը տիկին Մաղաքյանի աշակերտներից է։ Նա նույնպես անհանգստացած է տարածված լուրերով «Ես առաջին հայկական դասարանի աշակերտն եմ գյուղի, ու միակ կինն է ընկեր Մաղաքյանը եւ ուսուցչուհին, որ էս ամբողջ գյուղին, որ տարբեր տեղից, տարբեր մարդիկ են եղել, այլազգեր՝ ռուսներ, եզդիներ, հայեր, Ադրբեջանից եկած հայեր, բոլորին հայ տառն է սովորացրել, հայ բառը, գրել կարդալը։ Ու էդ ամեն ինչը մոռանալ պետք չէ»։

Հավաքվաները պահանջում են, որ Աիդա Մաղաքյանն իր 50-ամյա մանկավարժական գործունեությանը հարիր մեծարանքի արժանանա՝ մեծերի հետ այդպես են վարվում

«Մեր Լոռվա մարզպետը միշտ կանչել ա իրա մոտ, հյուրասիրությունով, նվերով, ծաղկեփնջով ճանապարհել ա»,-հիշեցնում է Լոռոիբերդ խոշորացված համայնքի ավագանու անդամ Մելանյա Վարդանյանը։

Ինքը՝ Աիդա Մաղաքյանը, ասում է, որ չի հերքում՝ եղել է խիստ եւ պահանջկոտ դաստիարակ։

«Կարգուկանոնը պետք է լինի, աշակերտը պիտի դպրոց հաճախի, պիտի պատրաստ լինի, եւ դասերից հետո լավ-վատի համար էլ,-ծնողները կան,-բոլորի հետ զրուցել եմ՝ այ ձեր աղջիկը սենց, ձեր տղան սենց, էս մի տեղը թերացել է, էս մի տեղը լավ ա սովորել։ Ոչ մի վեճ չի եղել։ Ես իմ ծնողների հետ բարեկամացել եմ։ Կին ունենք, Կիրովաբադից է եկել, ես իրեն չեմ ճանաչել, իր թոռների հետ պարապելով իր աղջիկների հետ էլ եմ շատ հարազատ դարձել, ինձ քույր դարձել, ինձ համար էլ մայր ա դարձել»,-վստահեցնում է տիկին Մաղաքյանը։

Ի դեպ, տիկին Մաղաքյանն արդեն երեք տարի է, ինչ անցել է թոշակի, սակայն գյուղի դպրոցի տնօրենը ավելի լավ ուսուցիչ չգտնելու պատճառով ամեն տարի նրան վերստին հրավիրել է դպրոց դասավանդելու:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Մհեր Արշակյան