Գերմանիան միգրացիոն համաձայնագիր է կնքել Ուզբեկստանի հետ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը միգրացիոն համաձայնագիր են ստորագրել Սամարղանդում նախօրեին անցկացված բանակցություններից հետո։ Այս մասին հայտնում է Ուզբեկստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Միգրացիոն համաձայնագիրը նպատակ ունի պարզեցնել հմուտ աշխատողների մուտքը Գերմանիա, հատկապես առողջապահության ոլորտում, ինչպես նաև Գերմանիայում մնալու իրավունք չունեցող ուզբեկների հայրենադարձության ընթացակարգը, գրում է գերմանական DPA գործակալությունը։

Ընդհանուր առմամբ, Գերմանիայում ապրում է Ուզբեկստանի 13,7 հազար քաղաքացի։

Շոլցը երկօրյա այցով Ուզբեկստան է ժամանել երեկ։ Ընդհանուր առմամբ, կողմերը ստորագրել են ութ երկկողմ փաստաթուղթ։ Դրանք ներառում են անասնաբուժության և անասնաբուծության ոլորտում համագործակցության, ջրային ռեսուրսների և կարևոր օգտակար հանածոների կայուն օգտագործման և տրանսպորտի ոլորտում համագործակցության մասին հռչակագրերը: Պայմանագրերի փաթեթ է կնքվել նաև Ուզբեկստանի և Գերմանիայի առաջատար ձեռնարկությունների միջև։

Նկատենք, որ Ռուսաստանի համար Ուզբեկստանը, Տաջիկստանը և Ղրղզստանն օտարերկրյա աշխատուժի հիմնական աղբյուրներն են։ Միգրացիոն նպատակով գրանցված բոլոր օտարերկրացիների կեսից ավելին (55-60%) մեկնում է աշխատանքի Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և ՌԴ այլ մարզերում։